bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
/
Psalms 67
Psalms 67
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
1
Աստուած ողորմէ մեզ եւ օրհնէ մեզ. նա փայլեցնէ իր երեսը մեզ վերայ. (Սէլա։)
2
Որ քո ճանապարհը ճանաչուի երկրումս, եւ քո փրկութիւնը՝ ամեն ազգերի մէջ։
3
Թող ժողովուրդները գոհանան քեզանից, ով Աստուած. թող ամեն ժողովուրդները գոհանան քեզանից։
4
Թող ժողովուրդներն ուրախանան եւ ցնծան. որովհետեւ դու ժողովուրդներին դատում ես ուղղութիւնով, եւ ազգերին առաջնորդում ես երկրի վերայ։ (Սէլա։)
5
Թող ժողովուրդները գովեն քեզ, ով Աստուած. թող ամեն ժողովուրդները գովեն քեզ։
6
Երկիրն իր պտուղը տուաւ. թող օրհնէ մեզ Աստուած՝ մեր Աստուածը։
7
Թող օրհնէ մեզ Աստուած, եւ նորանից վախենան երկրի ամեն ծայրերը։
← Chapter 66
Chapter 68 →