bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
/
Psalms 64
Psalms 64
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
1
Ով Աստուած, լսիր իմ ձայնը՝ ես գանգատելիս. պահիր իմ կեանքը թշնամիի ահիցը։
2
Ծածկիր ինձ չարերի ժողովքիցը՝ անօրէնութիւն գործողների ամբոխիցը.
3
Որ իրանց լեզուները սրում են թուրի նման, եւ պատրաստում են իրանց նետը՝ այսինքն դառն խօսքը.
4
Որ թագուն գցեն անմեղի վերայ. յանկարծակի գցում են եւ չեն վախենում։
5
Չար բանը զօրաւոր են անում իրանց համար. խորհրդակցում են որ թագուն որոգայթներ դնեն, եւ ասում են. Ո՞վ կտեսնէ նորանց։
6
Նորանք անօրէնութիւններ են խորհում և ասում՝ Կատարեցինք. հնարը հնարուած է. մարդիս ներսը եւ սիրտը խոր է։
7
Բայց Աստուած նետ կգցէ նորանց վերայ յանկարծ, խոց կլինի նորանց։
8
Եւ նորանց լեզուն վեր կգցէ իրանց՝ մէկը միւսին վերայ. ամենքը՝ որ կտեսնեն նորանց՝ կփախչեն։
9
Եւ ամեն մարդիկ կվախենան եւ Աստուծոյ գործքերը կպատմեն, եւ նորա արածը միտք կառնեն։
10
Արդարն ուրախ կլինի Տէրով եւ նորան կյուսայ, եւ կպարծենան ամեն սրտով ուղիղները։
← Chapter 63
Chapter 65 →