bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
/
Psalms 62
Psalms 62
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
1
Իրաւի որ իմ անձը լուռ ու մունջ սպասում է Աստուծուն, նորանից է իմ փրկութիւնը։
2
Իրաւի որ նա է իմ վէմը եւ իմ փրկութիւնը, իմ ապաւէնը որ խիստ չշարժուիմ։
3
Մինչեւ ե՞րբ էք յարձակվում մարդի վերայ, որ ամենքդ սպանէք նորան, ինչպէս ծռուած պատ եւ խախուտ պարիսպ։
4
Իրաւի խորհուրդ են անում՝ որ իր բարձրութիւնիցը վայր գցեն նորան. հաւանում են ստութեան. իրանց բերանովն օրհնում են, բայց իրանց սրտումն անիծում։ (Սէլա։)
5
Ով իմ անձը, մինակ լուռ մտիկ տուր Աստուծուն. որովհետեւ նորանից է իմ յոյսը։
6
Իրաւի որ նա է իմ վէմը, իմ փրկութիւնը, իմ ապաւէնը. ես չեմ շարժուիլ։
7
Աստուծոյ մօտ է իմ փրկութիւնը եւ փառքը. իմ զօրութեան վէմն ու իմ ապաւէնը Աստուծոյ մօտ է։
8
Յուսացէք նորան ամեն ժամանակ, ով ժողովուրդներ, թափեցէք ձեր սրտերը նորա առաջին. Աստուած մեր ապաւէնն է։ (Սէլա։)
9
Իրաւի որ հասարակ մարդիկն ունայն են եւ մեծամեծ մարդիկը՝ սուտ. երբոր կշռի մէջ դրուին՝ նորանք ամեն ունայնութիւնից աւելի թեթեւ են։
10
Մի յուսաք հարստահարութեան, եւ զուր յոյս մի դնէք յափշտակութեան վերայ. եթէ հարստութիւնը շատանայ՝ սիրտ մի դնէք նորա վերայ։
11
Աստուած մի անգամ խօսեց. ես երկու անգամ լսեցի այս. թէ զօրութիւնն Աստուծուն է։
12
Եւ քոնն է ողորմութիւնը, Տէր, որովհետեւ դու մարդին հատուցում կտաս նորա գործերի պէս։
← Chapter 61
Chapter 63 →