bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
/
Psalms 60
Psalms 60
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
1
Ով Աստուած, մեզ դէն գցեցիր, ցրուեցիր մեզ, բարկացար. ետ դարձիր դէպի մեզ։
2
Դու դողացրիր երկիրը եւ նորան պատառեցիր. բժշկիր նորա կոտրածը, որովհետեւ երերում է։
3
Խիստ բան ցոյց տուիր քո ժողովրդին. խմել տուիր մեզ թմրութեան գինի։
4
Բայց քեզանից վախեցողներին դրօշակ տուիր, որ ճշմարտութեան համար բարձրացնեն. (Սէլա։)
5
Որ քո սիրելիքն ապրին. թող քո աջը փրկէ. եւ լսիր ինձ։
6
Աստուած խօսեց իր սուրբ տեղումը՝ ես կցնծամ, Սիւքէմը կբաժանեմ եւ Սոկքովթ հովիտը կչափեմ։
7
Իմն է Գաղաադը՝ եւ իմն է Մանասէն, եւ Եփրեմը իմ գլխի զօրութիւնն է, եւ Յուդան իմ գաւազանը։
8
Մովաբն իմ լուանալու ամանն է. իմ կօշիկը Եդովմի վերայ կգցեմ. ով Փղշտացիների երկիր, ցնծա ինձ համար։
9
Ո՞վ կտանի ինձ ամուր քաղաք, ո՞վ կառաջնորդէ ինձ մինչեւ Եդոմ։
10
Ո՞չ ապաքէն դու, ով Աստուած, որ դէն գցեցիր մեզ, եւ չես դուրս գալիս մեր զօրքի հետ, ով Աստուած։
11
Տուր մեզ քո օգնութիւնը նեղութեան մէջ. որովհետեւ մարդի օգնութիւնը փուչ է։
12
Մենք Աստուծով զօրութիւն կգործենք. եւ նա կոխ կտայ մեր թշնամիներին։
← Chapter 59
Chapter 61 →