bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
/
Psalms 41
Psalms 41
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
1
Երանի նորան՝ որ հոգս է անում աղքատի համար. նեղութեան օրումը Տէրը կփրկէ նորան։
2
Տէրը կպահէ նորան եւ կապրեցնէ նորան. նա երանելի կլինի երկրի վերայ. իր թշնամիների ցանկութեանը դու չես մատնիլ նորան։
3
Տէրը կմխիթարէ նորան տկարութեան անկողնում. դու նորա բոլոր անկողինը կփոխես իր հիւանդութեան ժամանակումը։
4
Ես ասեցի. Տէր, ողորմիր ինձ եւ բժշկիր իմ անձը. որովհետեւ քո առաջին մեղանչեցի։
5
Իմ թշնամիները չար են խօսում ինձ վերայ, ասելով. Նա ե՞րբ կմեռնի եւ անունը՝ կկորչի.
6
Եւ եթէ մինը ինձ տեսնելու է գալիս՝ ունայնութիւն է խօսում. նորա սիրտն անօրէնութիւն է հաւաքում իրանում, եւ դուրս է գնում ու ասում ուրիշին։
7
Ինձ ատողները միասին փսփսում են ինձ վերայ, եւ չարութիւն են հնարում ինձ դէմ։
8
Անօրէնութեան բան հասաւ նորա վերայ, եւ որ վայր ընկնի այլ եւս վեր չի կենալ։
9
Իմ յատուկ բարեկամ մարդն էլ՝ որ նորան յուսացայ, որ իմ հացս ուտում էր, ոտը բարձրացրեց ինձ վերայ։
10
Բայց դու, Տէր, ողորմիր ինձ եւ կանգնեցրու ինձ, եւ ես կհատուցանեմ նորանց։
11
Սորանով ճանաչում եմ որ դու ինձ հաճութիւն ունիս, որ թշնամիս չպարծենայ ինձ վերայ։
12
Բայց դու ինձ կպահպանես իմ անարատութեան մէջ. եւ ինձ քո երեսի առաջին կկանգնեցնես յաւիտեան։
13
Օրհնեալ լինի Տէրը՝ Իսրայէլի Աստուածը յաւիտենից մինչեւ յաւիտեանս. ամէն եւ ամէն։
← Chapter 40
Chapter 42 →