bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
/
Psalms 39
Psalms 39
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
1
Ես ասեցի՝ թէ իմ ճանապարհները պահեմ լեզուովս մեղանչելից. իմ բերանին սանձ դնեմ՝ դեռ քանի որ ամբարիշտն իմ առաջին է։
2
Բերանս փակեցի պապանձուելով. բարի բանից էլ լուռ կացայ, եւ ցաւս շատ գրգռուեցաւ։
3
Սիրտս ինձանում տաքացաւ. ես մտածելիս կրակ էր վառվում. խօսեցի իմ լեզուովը։
4
Տէր, ցոյց տուր ինձ իմ վերջը եւ իմ օրերի չափը թէ որքան է, թող իմանամ թէ քանի՜ անցաւոր եմ ես։
5
Ահա թիզի չափով կարգեցիր իմ օրերը, եւ իմ կեանքի ժամանակը ոչինչի պէս է քո առաջին. բոլորովին ունայն է ամեն մարդ՝ որքան հաստատ էլ լինի։ (Սէլա։)
6
Միայն պատկերի պէս է ման գալիս մարդը. միայն զուր տեղն է հոգս քաշում. հաւաքում է եւ չգիտէ թէ ով պիտի առնէ այն։
7
Եւ հիմա ի՞նչ բանի սպասեմ, ով Տէր. իմ յոյսը քեզ վերայ է։
8
Իմ ամեն անօրէնութիւններիցը փրկիր ինձ. ինձ յիմարի նախատինքը մի շինիր։
9
Ես լուռ եմ կենում, իմ բերանը չեմ բանում, որովհետեւ դու արիր։
10
Քո պատուհասը հեռացրու ինձանից. ես քո ձեռքի զարնելովը փչացայ։
11
Երբոր յանդիմանութիւնով խրատում ես մարդին իր անօրէնութիւնների համար. ապա նորա գեղեցկութիւնը ոչնչացնում ես ինչպէս ցեցից. իրաւի որ ունայն է ամեն մարդ։ (Սէլա։)
12
Տէր, լսիր իմ աղօթքը, եւ իմ աղաղակին միտք դիր. իմ արտասուքին լուռ մի կենար. որովհետեւ ես քո առաջին պանդուխտ եմ եւ հիւր ինչպէս որ իմ ամեն հայրերը։
13
Թոյլ տուր ինձ զուարթանամ, որ տակաւին չեմ գնացել եւ ոչնչացել։
← Chapter 38
Chapter 40 →