bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
/
Psalms 36
Psalms 36
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
1
Անօրէնութեան խօսքը ամբարշտի համար իմ սրտումը սա է թէ Աստուծոյ վախը չկայ նորա աչքի առաջին։
2
Որովհետեւ քաղցր է թւում նա իր աչքումը, որ իր անօրէնութիւնը գտնէ եւ ատելութիւն գործէ։
3
Նորա բերանի խօսքերը անօրէնութիւն եւ նենգութիւն են։ Նա դադարել է իմաստուն լինելուց եւ բարի գործելուց։
4
Անօրէնութիւն է մտածում իր անկողնումը. կանգնած է այն ճանապարհի վերայ՝ որ բարի չէ. եւ չար գործելուցը չէ զզվում։
5
Տէր, քո ողորմութիւնը երկնքումն է, եւ քո ճշմարտութիւնը հասնում է մինչեւ ամպերը։
6
Քո արդարութիւնը ինչպէս Աստուծոյ սարերն է. եւ քո իրաւունքը ինչպէս մեծ անդունդ. դու ես փրկում մարդկանց եւ անասուններին, Տէր։
7
Ի՜նչ պատուական է քո ողորմութիւնը, ով Աստուած, եւ մարդկանց որդիքը քո թեւերի շուքի տակն են ապաւինած։
8
Նորանք լիանում են քո տան պարարտութիւնը. եւ քո հաճութեանց գետիցը խմել ես տալիս նորանց։
9
Որովհետեւ կեանքի աղբիւրը քեզ մօտ է. եւ քո լոյսովն ենք տեսնում լոյս։
10
Շարունակիր քո ողորմութիւնը քեզ ճանաչողների վերայ, եւ քո արդարութիւնը՝ սրտով ուղիղների վերայ։
11
Թող ամբարտաւանի ոտքը իմ վերայ չգայ. եւ ամբարշտի ձեռքն ինձ չշարժէ տեղիցս։
12
Այնտեղ վայր կընկնեն անօրէնութիւն գործողները. դէն կգցուին եւ էլ չեն կարողանալ վեր կենալ։
← Chapter 35
Chapter 37 →