bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
/
Psalms 33
Psalms 33
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
1
Ցնծացէք {0} Տէրով, ով արդարներ. ուղիղներին վայելում է {1} օրհնութիւն։
2
Գոհացէք Տէրիցը քնարով. {2} տասը թելաւոր սաղմոսարանով սաղմոս երգեցէք նորան։
3
{3} Նոր երգ երգեցէք նորան. քնարը լավ ածեցէք ցնծութեան բարձր աղաղակով:
4
Որովհետեւ ուղիղ է Տիրոջ խօսքը, եւ նորա ամեն գործերը հաւատարմութիւնով են:
5
{4} Նա արդարութիւն եւ իրաւունք է սիրում. {5} երկիրը լիքն է Տիրոջ ողորմութիւնովը:
6
{6} Տիրոջ խօսքովը երկինքն ստեղծուեցաւ, եւ {7} նորա բերանի հոգովը {8} նորա բոլոր զօրքերը:
7
{9} Նա ժողովում է ծովի ջուրերը ինչպէս դէզ, եւ անդունդները դնում է ամբարներում:
8
Թող Տերիցը վախենան ամեն երկիր. թող նորանից սարսափեն աշխարհքի ամեն բնակիչները:
9
Որովհետեւ {10} նա ասեց եւ եղաւ. նա հրամայեց եւ հաստատուեցաւ:
10
{11} Տէրը ոչնչացնում է հեթանոսների խորհուրդները, եւ փչացնում է ժողովուրդների մտածմունքները:
11
{12} Բայց Տիրոջ խորհուրդը հաստատ է յաւիտեան. նորա սրտի մտածմունքները՝ ազգից մինչեւ ազգ:
12
{13} Երանի այն ազգին՝ որ նորա Աստուածը Տէրն է, եւ այն ժողովրդին՝ որ նա իր համար ժառանգութիւն ընտրեց նորան:
13
{14} Տէրը մտիկ է անում երկնքիցը. տեսնում է մարդկանց ամեն որդիքը:
14
Իրան բնակութեան վայրիցը նայում է երկրի ամեն բնակիչների վերայ:
15
Նորանց ամենի սիրտը ստեղծողը, {15} նորանց ամեն գործքերը տեսնողը:
16
{16} Թագաւորը չէ փրկվում զօրքի շատութիւնով, եւ հսկան չէ պրծնում շատ զօրութիւնով:
17
{17} Սուտ է ձին փրկութեան համար. եւ իր շատ զօրութիւնովը չէ ազատում:
18
{18} Ահա Տիրոջ աչքը {19} նորանից վախեցողների վերայ է եւ նորանց վերայ՝ որ նորա ողորմութեանն են սպասում.
19
Որ փրկէ նորանց անձերը մահիցը, եւ {20} սովի ժամանակին նորանց կերակրէ:
20
{21} Մեր անձը մտիկ է տալիս Տիրոջը. {22} նա է մեր օգնութիւնն ու պահապանը:
21
Որովհետեւ նորանով է ուրախանում մեր {23} սիրտը. որ մենք նորա սուրբ անունին ենք յուսացած:
22
Տէր, քո ողորմութիւնը լինի մեզ վերայ՝ ինչպէս որ սպասում ենք քեզ:
← Chapter 32
Chapter 34 →