bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
/
Psalms 26
Psalms 26
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
1
Ով Տէր, իրաւունք արա ինձ, որովհետեւ ես անարատութիւնով գնացի, եւ Տիրոջը յուսացայ. ես չեմ սասանիլ։
2
Փորձիր ինձ, Տէր, եւ քննիր ինձ. փորձիր իմ երիկամունքները եւ իմ սիրտը։
3
Որովհետեւ քո ողորմութիւնն իմ աչքի առաջին է, եւ ես քո ճշմարտութիւնումն եմ գնում։
4
Ես ունայն մարդկանց հետ չեմ նստում, եւ կեղծաւորների հետ չեմ գնում։
5
Ես ատում եմ չարերի ժողովքը. եւ ամբարիշտների հետ չեմ նստում։
6
Լուանում եմ ձեռքերս անմեղութիւնով. եւ քո սեղանի չորս կողմովը պտոյտ եմ տալիս, ով Տէր։
7
Որ օրհնութեան ձայնը հնչեցնեմ. եւ քո ամեն սքանչելիքները պատմեմ։
8
Ով Տէր, ես սիրում եմ քո տան բնակութիւնը. եւ քո փառքի բնակուելու տեղը։
9
Մի կորցնիր իմ անձը մեղաւորների հետ. եւ իմ կեանքն արիւն թափող մարդկանց հետ.
10
Որ նորանց ձեռքումն անիրաւութիւն կայ, եւ նորանց աջը լցուած է կաշառքով։
11
Բայց ես գնում եմ անարատութիւնով, փրկի՜ր ինձ եւ ողորմի՜ր ինձ։
12
Իմ ոտը կանգնած է ուղղութիւնում, եւ կօրհնեմ Տիրոջը ժողովուրդների մէջ։
← Chapter 25
Chapter 27 →