bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
/
Psalms 24
Psalms 24
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
1
Տիրոջն է երկիրը եւ նորա լիութիւնը. աշխարհը եւ նորա բնակիչները։
2
Որովհետեւ նա ինքը ծովերի վերայ հիմնեց նորան, եւ նորան գետերի վերայ հաստատեց։
3
Ո՞վ վեր կգնայ Տիրոջ սարը, եւ ո՞վ կկանգնի նորա սրբութեան տեղումը։
4
Նա, որ սուրբ է ձեռքով եւ անարատ սրտով. որ իր անձը անիրաւութեան չէ տալիս, եւ երդում չէ անում նենգութիւնով։
5
Նա օրհնութիւն կստանայ Տէրիցը եւ արդարութիւն՝ իր փրկութեան Աստուածանից։
6
Այս այն ազգն է որ խնդրում է նորան, որ խնդրում է քո երեսը, ով Յակոբի Աստուած։ (Սէլա։)
7
Ով դռներ, բարձրացրէք ձեր գլուխները. եւ բարձրացրէք, ով յաւիտենական դռներ, որ փառաց Թագաւորը մտնէ։
8
Ո՞վ է այդ փառաց Թագաւորը. Տէրը` զօրաւոր եւ ուժեղ. Տէրը՝ ուժեղ պատերազմի մէջ։
9
Ով դռներ, բարձրացրէք ձեր գլուխները, եւ բարձրացրէք, ով յաւիտենական դռներ, որ փառաց Թագաւորը մտնէ։
10
Ո՞վ է այդ փառաց Թագաւորը։ Զօրաց Տէրը՝ նա է փառաց Թագաւորը։ (Սէլա։)
← Chapter 23
Chapter 25 →