bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
/
Psalms 21
Psalms 21
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
1
Ով Տէր, քո զօրութիւնովն ուրախ է թագաւորը, եւ ո՜րքան ցնծում է նա քո փրկութիւնովը։
2
Դու տուիր նորան իր սրտի ուզածը, եւ նորա շրթունքների խնդիրքը չարգելեցիր նորանից։ (Սէլա։)
3
Որովհետեւ դու բարի օրհնութիւններ ես բերում նորա առաջը, եւ մաքուր ոսկի պսակ ես դնում նորա գլխի վերայ։
4
Նա կեանք խնդրեց քեզանից, և դու նորան երկար օրեր տուիր յաւիտեանս յաւիտենից։
5
Մեծ է նորա փառքը քո փրկութիւնովը. պատիւ եւ փառք ես դնում նորա վերայ։
6
Որովհետեւ դու նորան օրհնութիւն ես շինում յաւիտեան. դու ուրախացնում ես նորան ուրախութիւնով քո երեսի առաջին։
7
Որովհետեւ թագաւորը Տիրոջն է յուսացած, եւ Բարձրելոյ ողորմութիւնովը չի սասանիլ։
8
Քո ձեռքը կգտնէ քո ամեն թշնամիներին. եւ քո աջը կգտնէ քեզ ատողներին։
9
Դու վառուած փռան նման կանես նորանց՝ երբոր բարկանաս. Տէրն իր բարկութիւնովը կկորցնէ նորանց, եւ կրակը կուտէ նորանց։
10
Նորանց պտուղը կկորցնես երկրիցը, եւ նորանց սերունդը մարդկանց որդիներիցը։
11
Ինչու որ նորանք չարութիւն պատրաստեցին քեզ դէմ, խորհուրդ հնարեցին եւ ոչինչ չկարողացան։
12
Որովհետեւ դու նորանց թիկունքը կդարձնես, եւ քո աղեղի լարերը կքաշես նորանց երեսի վերայ։
13
Ով Տէր, բարձրացիր զօրութիւնովդ. եւ մենք կօրհնենք եւ սաղմոս կասենք քո կարողութեանը։
← Chapter 20
Chapter 22 →