bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
/
Psalms 19
Psalms 19
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
1
Երկինքները պատմում են Աստուծոյ փառքը, եւ հաստատութիւնը իմացնում է նորա ձեռքի գործքերը։
2
Օրը օրին խօսք է բղխում. եւ գիշերը գիշերին գիտութիւն է ցոյց տալիս։
3
Լեզու չկայ եւ խօսք չկայ. նորանց ձայնը լսելի չէ.
4
Բայց նորանց բարբառը դուրս է գալիս ամեն երկիր, եւ նորանց խօսքը մինչեւ աշխարհքի ծայրերը. արեգակի համար խորան դրաւ նորանց միջումը։
5
Եւ նա փեսայի նման դուրս է գալիս իր առագաստիցը, եւ զուարճանում է ինչպէս հսկայ որ իր ճանապարհը գնայ։
6
Նորա ելքը երկնքի մի ծայրիցը, եւ նորա գնացքը մինչեւ նորա միւս ծայրը. եւ ոչինչ չէ ծածկվում նորա տաքութիւնիցը։
7
Տիրոջ օրէնքը անարատ է, հանգստացնում է հոգիին. Տիրոջ վկայութիւնը ճշմարիտ է, իմաստուն է անում պարզամիտին։
8
Տիրոջ պատուիրանքները ուղիղ են, ուրախացնում են սիրտը. Տիրոջ հրամանները մաքուր են, լուսաւորում են աչքերը։
9
Տիրոջ վախը սուրբ է, մնում է յաւիտեան. Տիրոջ դատաստանները ճշմարիտ են, բոլորովին արդար։
10
Նորանք աւելի ցանկալի են քան թէ ոսկի եւ քան թէ շատ մաքրուած ոսկի. էլ աւելի քաղցր են քան թէ մեղր եւ մեղրահաց։
11
Քո ծառան էլ նորանցով լուսաւորվում է. նորանց պահպանութիւնումը շատ հատուցում կայ։
12
Ո՞վ է իմանում իր սխալմունքները. ծածուկ սխալմունքներիցս էլ սուրբ արա ինձ։
13
Եւ պահիր քո ծառային ամբարտաւաններից, որ իշխանութիւն չանեն ինձ վերայ. այն ժամանակ անարատ կլինիմ եւ մեծ անօրէնութիւնից սուրբ կլինիմ։
14
Թող հաճոյ լինին քեզ իմ բերանի խօսքերը. եւ սրտիս խորհուրդը՝ քո առաջին, ով Տէր, իմ վէմ եւ իմ Փրկիչ։
← Chapter 18
Chapter 20 →