bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
/
Psalms 132
Psalms 132
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
1
Տէր, յիշիր Դաւիթին եւ նորա բոլոր նեղութիւնները.
2
Որ երդուաւ Տիրոջը եւ ուխտ դրաւ Յակոբի Զօրաւորին,
3
Թէ տանս յարկի տակը չեմ մտնիլ, եւ իմ գցած անկողնի վերայ չեմ ելնիլ.
4
Թէ աչքերիս քուն չեմ տալ, եւ ոչ իմ արտեւանունքներին՝ ննջել,
5
Մինչեւ որ տեղ գտնեմ Տիրոջ համար, եւ բնակարան՝ Յակոբի Զօրաւորի համար։
6
Ահա լսեցինք նորա համար Եփրաթայումը, գտանք նորան անտառի դաշտումը։
7
Թող մտնենք նորա բնակարանները, երկրպագենք նորա պատուանդանի դէմ։
8
Վեր կաց, Տէր, դէպի քո հանգստութիւնը, դու եւ քո զօրութեան տապանակը։
9
Քո քահանաները թող արդարութիւն հագնեն. եւ քո սուրբերը ցնծան։
10
Քո ծառայ Դաւիթի համար մի դարձնիր քո օծեալի երեսը։
11
Տէրը ճշմարտութիւնով երդում արաւ Դաւիթին, նա ետ չի դառնալ նորանից, թէ Քո որովայնի պտղիցը կնստեցնեմ քո աթոռի վերայ։
12
Եթէ քո որդիքն իմ ուխտն ու վկայութիւնը պահեն, որ կսովորեցնեմ նորանց. ապա նորանց որդիքը յաւիտեանս յաւիտենից կնստեն քո աթոռի վերայ։
13
Որովհետեւ Տէրը Սիօնին ընտրեց, հաւանեց նորան իրան բնակարան շինելու համար.
14
Այս է յաւիտեան իմ հանգիստը, այստեղ կբնակուեմ. որովհետեւ սորան հաւանեցի։
15
Նորա կերակուրն օրհնելով կօրհնեմ, եւ նորա աղքատները կկշտացնեմ հացով։
16
Եւ նորա քահանաներին փրկութիւն կհագցնեմ, եւ նորա սուրբերը ցնծալով կցնծան։
17
Այնտեղ Դաւիթի համար եղջիւր կբուսցնեմ. եւ ճրագ կպատրաստեմ իմ օծեալի համար։
18
Նորա թշնամիներին ամօթ կհագցնեմ, բայց նորա վերայ նորա պսակը կծաղկի։
← Chapter 131
Chapter 133 →