bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
/
Psalms 12
Psalms 12
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
1
Փրկիր, Տէր, որովհետեւ սուրբերը պակասուեցան. որովհետեւ հաւատացեալները քիչացան մարդկանց որդիների միջից։
2
Ամեն մարդ զուր բան է խօսում իր ընկերի հետ. նենգաւոր շրթունքներով եւ կեղծ սրտով են խօսում։
3
Տէրը կկտրէ ամեն նենգաւոր շրթունքները, եւ մեծ բաներ խօսող լեզուն,
4
Որ ասում են՝ թէ Մեր լեզուներովը զօրաւոր ենք, մեր շրթունքները մեզ հետ են. ո՞վ է տէր մեզ համար։
5
Խեղճերի նեղութեան և աղքատների հառաչելու համար հէնց հիմա վեր կկենամ, ասում է Տէրը. փրկութեան մէջը կդնեմ նորան որ փափաքում է նորան։
6
Տիրոջ խօսքերը մաքուր խօսքեր են, ինչպէս արծաթ որ բովի մէջ երկրի վերայ սրբուած և եօթն անգամ պարզուած է։
7
Դու, Տէր, կպահես նորանց, և կապրեցնես նորանց այս ազգիցը մինչեւ յաւիտեան։
8
Ամբարիշտներն ամեն կողմով ման են գալիս՝ երբոր անպիտանները բարձրանում են մարդկանց որդիների մէջ։
← Chapter 11
Chapter 13 →