bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
/
Psalms 119
Psalms 119
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
1
Երանելի են ճանապարհով անմեղները, որ գնում են Տիրոջ օրէնքումը։
2
Երանելի են նորա վկայութիւնները պահողները, որ բոլոր սրտով խնդրում են նորան։
3
Որովհետեւ նորանք անօրէնութիւն չեն գործում, այլ գնում են նորա ճանապարհներովը։
4
Դու պատուիրեցիր պինդ պահել քո պատուիրանքները։
5
Երանի թէ իմ ճանապարհները յաջողուէին, որ պահեմ քո պատուիրանքները։
6
Ապա չեմ ամաչիլ, երբոր քո բոլոր հրամաններին մտիկ կտամ։
7
Ես կգոհանամ քեզանից սրտի ուղղութիւնով. երբոր քո արդարութեան իրաւունքները կսովորեմ։
8
Քո հրամանները կպահեմ. մի թողիր ինձ իսպառ։ ԲԷԹ
9
Երիտասարդն ի՞նչով իստակ կանէ իր ճանապարհը. քո խօսքի պէս զգուշանալով։
10
Իմ բոլոր սրտովը խնդրեցի քեզ, թող մի տար որ քո պատուիրանքներիցը մոլորուիմ։
11
Իմ սրտումը թագցրի քո խօսքերը, որ չմեղանչեմ քեզ դէմ։
12
Օրհնեալ ես դու, Տէր, սովորեցրու ինձ քո հրամանները։
13
Իմ շրթունքներովը պատմում եմ քո բերանի բոլոր իրաւունքները։
14
Քո վկայութիւնների ճանապարհովը ուրախանում եմ, ինչպէս ամեն կերպ հարստութիւնով։
15
Քո պատուիրանքների վերայ կմտածեմ. եւ քո ճանապարհին մտիկ կտամ։
16
Քո հրամաններովը կուրախանամ. եւ քո խօսքը չեմ մոռանալ։ ԳԻՄԷԼ
17
Բարի արա քո ծառային, որ ապրիմ եւ քո խօսքը պահեմ։
18
Բաց արա իմ աչքերը, որ քո օրէնքի հրաշքները տեսնեմ։
19
Ես պանդուխտ եմ երկրիս վերայ. մի թագցնիր ինձանից քո պատուիրանքները։
20
Իմ անձը մաշուած է ամեն ժամանակ ցանկանալով քո իրաւունքներին։
21
Դու սաստեցիր անիծուած ամբարտաւաններին, որ քո պատուիրանքներիցը մոլորուեցան։
22
Նախատինքը եւ անարգանքը վեր առ ինձանից, որ քո վկայութիւնները պահում եմ։
23
Իշխաններ էլ նստում են ինձ դէմ խօսում, քո ծառան քո հրամանների վերայ է մտածում։
24
Իրաւի որ քո վկայութիւններն իմ ուրախութիւնն են եւ իմ խորհրդականները։ ԴԱԼԷԹ
25
Իմ անձը կպաւ հողի հետ. ապրեցրու ինձ քո խօսքի պէս։
26
Ես իմ ճանապարհները պատմում եմ եւ դու լսում ես ինձ. սովորեցրու ինձ քո հրամանները։
27
Պատուիրանքներիդ ճանապարհը ինձ իմացրու, եւ ես կմտածեմ քո սքանչելիքների վերայ։
28
Իմ անձը հալուեցաւ տրտմութիւնից. հաստատիր ինձ քո խօսքին պէս։
29
Ստութեան ճանապարհը հեռացրու ինձանից, եւ քո օրէնքը շնորհիր ինձ։
30
Ես ճշմարտութեան ճանապարհը ընտրեցի. քո իրաւունքներն իմ առաջին դրի։
31
Քո վկայութիւններին մօտեցայ. Տէր, ամօթ մի անիր ինձ։
32
Քո պատուիրանքների ճանապարհովը կվազեմ. որ դու իմ սիրտը լայնացրիր։ ՀԷ
33
Տէր, ցոյց տուր ինձ քո հրամանների ճանապարհը, որ մինչեւ վերջը պահեմ նորան։
34
Իմաստուն արա ինձ, որ քո օրէնքը պահեմ եւ նորան կատարեմ բոլոր սրտով։
35
Առաջնորդիր ինձ քո պատուիրանքների շաւիղներումը. որ նորանց հաւանեցիր։
36
Խոնարհեցրու իմ սիրտը դէպի քո վկայութիւնները, եւ ոչ թէ դէպի ագահութիւնը։
37
Ետ դարձրու իմ աչքերը որ ունայն բան չտեսնեն. բայց ապրեցրու ինձ քո ճանապարհներումը։
38
Հաստատիր քո խօսքը քո ծառայի համար, որ քեզանից վախենում է։
39
Ետ դարձրու ինձանից իմ նախատինքը, որ նորանից վախեցայ. որովհետեւ քո իրաւունքները բարի են։
40
Ահա ցանկանում եմ քո պատուիրանքներին. քո արդարութիւնովը ապրեցրու ինձ։ ՎԱՎ
41
Տէր, թող քո ողորմութիւնը գայ ինձ վերայ, եւ քո փրկութիւնը քո խօսքին պէս։
42
Ապա ես կպատասխանեմ ինձ խօսքով նախատողներին. որովհետեւ քո խօսքին եմ յուսացած։
43
Եւ քո ճշմարտութեան խօսքը ամենեւին մի հեռացնիր իմ բերանիցը. որովհետեւ քո իրաւունքին եմ յուսացած։
44
Ապա քո օրէնքը կպահեմ ամեն ժամանակ՝ յաւիտեանս յաւիտենից։
45
Եւ լայնարձակ կգնամ. որովհետեւ քո պատուիրանքները խնդրեցի։
46
Եւ քո վկայութիւնների համար կխօսեմ թագաւորների առաջին, եւ չեմ ամաչիլ։
47
Եւ քո պատուիրանքներովը կուրախանամ, որ նորանց սիրում եմ։
48
Եւ իմ ձեռքը կբարձրացնեմ դէպի քո պատուիրանքները որ սիրում եմ. եւ քո հրամանների վերայ կմտածեմ։ ԶԱՅԻՆ
49
Յիշիր քո ծառայի վերայ եղած խօսքը, որ ինձ նորան յուսալ տուիր։
50
Իմ նեղութիւնումն այն է իմ մխիթարութիւնը՝ որ քո խօսքն ապրեցնում է ինձ։
51
Ամբարտաւաններն ինձ վերայ շատ ծաղր են անում. բայց ես քո օրէնքիցը չեմ ծռվում։
52
Տէր, յիշում եմ քո իրաւունքները յաւիտենից, եւ մխիթարվում եմ։
53
Բարկութիւն բռնեց ինձ ամբարիշտների մասին, որ քո օրէնքը թողում են։
54
Քո հրամաններն ինձ համար երգ են՝ իմ պանդխտութեան տան մէջ։
55
Տէր, գիշերը յիշում եմ քո անունը, եւ պահում եմ քո օրէնքը։
56
Այս եղաւ ինձ, որ քո հրամանները պահեմ։ ԽԷԹ
57
Իմ բաժինը դու ես, Տէր. ես ասեցի՝ թէ քո խօսքերը պահեմ։
58
Աղաչում եմ քո առաջին բոլոր սրտով, ողորմիր ինձ քո խօսքի պէս։
59
Ես մտածում եմ քո ճանապարհների վերայ. եւ իմ ոտները դարձնում եմ քո վկայութիւններին։
60
Շտապում եմ եւ չեմ ուշանում, որ քո պատուիրանքները պահեմ։
61
Ամբարիշտների չուանները պատեցին ինձ. ես քո օրէնքը չեմ մոռանում։
62
Կէս գիշերին վեր եմ կենում, որ քեզանից գոհանամ քո արդար իրաւունքների համար։
63
Ես ընկեր եմ այն ամենի որ վախենում են քեզանից՝ եւ քո պատուիրանքները պահում են։
64
Տէր, երկիրը լիքն է քո ողորմութիւնովը. քո հրամանները սովորեցրու ինձ։ ԹԷԹ
65
Բարի արիր, Տէր, քո ծառային, քո խօսքի պէս։
66
Բարի իմաստութիւն եւ գիտութիւն սովորեցրու ինձ, որովհետեւ հաւատում եմ քո պատուիրանքներին։
67
Դեռ որ խոնարհուած չէի, սխալվում էի, բայց հիմա քո խօսքը պահում եմ։
68
Բարի ես դու, եւ բարի անող. սովորեցրու ինձ քո հրամանները։
69
Ամբարտաւանները սուտ են հնարում ինձ վերայ. ես բոլոր սրտով կպահեմ քո պատուիրանքները։
70
Նորանց սիրտը պարարտ է ինչպէս ճարպ. ես ուրախանում եմ քո օրէնքովը։
71
Լաւ է ինձ համար որ խոնարհուեցայ, որ քո հրամանները սովորիմ։
72
Բարի է ինձ համար քո բերանի օրէնքը, աւելի քան թէ հազարաւոր ոսկի ու արծաթ։ ԵՕԹ
73
Քո ձեռքերը շինեցին ինձ եւ հաստատեցին ինձ. իմաստուն արա ինձ որ քո պատուիրանքները սովորիմ։
74
Քեզանից վախեցողները կտեսնեն ինձ եւ ուրախ կլինին, որովհետեւ քո խօսքերին յուսացայ։
75
Գիտեմ, Տէր, որ քո դատաստանները արդարութիւնով են. եւ իրաւունքով խոնարհեցրիր ինձ։
76
Թող քո ողորմութիւնը լինի ինձ մխիթարելու համար, քո ծառային տուած խօսքիդ պէս։
77
Թող քո բարեգթութիւնն ինձ վերայ գայ որ ապրիմ, որովհետեւ քո օրէնքն է իմ ուրախութիւնը։
78
Ամբարտաւանները թող ամօթ լինին, որովհետեւ զուր անիրաւութիւն գործեցին ինձ վերայ. բայց ես քո պատուիրանքների վերայ եմ մտածում։
79
Թող ինձ մօտ դառնան քեզանից վախեցողները եւ քո վկայութիւնները ճանաչողները։
80
Թող իմ սիրտն անմեղ լինի քո հրամանների մէջ, որպէս զի չամաչեմ։ ՔԱՖ
81
Իմ անձը մաշուեցաւ քո փրկութեանը սպասելով. բայց ես քո խօսքին յուսացայ։
82
Իմ աչքերը մաշուեցան քո խօսքին ցանկանալով. ես ասում եմ՝ Ե՞րբ կմխիթարես ինձ։
83
Որովհետեւ ես ծխի մէջ կախուած տկի պէս եղայ. բայց քո հրամանները չեմ մոռանում։
84
Քանի՞ են քո ծառայի օրերը. ե՞րբ դատաստան կանես իմ հալածողներին։
85
Ամբարտաւանները հորեր փորեցին ինձ համար, որ քո օրէնքի պէս չեն։
86
Քո բոլոր պատուիրանքները ճշմարիտ են. զուր են հալածում ինձ. օգնիր ինձ։
87
Քիչ էր մնացել որ ինձ կորցնէին երկրի մէջ. ես քո պատուիրանքները չեմ թողում։
88
Քո ողորմութեան պէս ապրեցրու ինձ. եւ ես քո բերանի վկայութիւնները կպահեմ։ ԼԱՄԷԴ
89
Ով Տէր, քո խօսքը յաւիտեան հաստատ է երկնքումը։
90
Քո ճշմարտութիւնը մնում է ազգից մինչեւ ազգ. դու երկիրը հաստատեցիր եւ նա կենում է։
91
Քո հրամանների պէս կենում են այսօր, որովհետեւ ամենքը քո ծառաներն են։
92
Եթէ քո օրէնքն իմ ուրախութիւնը չլինէր, ես վաղուց կորած կլինէի իմ խեղճութիւնումը.
93
Յաւիտեան չեմ մոռանալ քո պատուիրանքները, որովհետեւ նորանցով ապրեցրիր ինձ։
94
Քոնն եմ ես. փրկիր ինձ. որովհետեւ քո պատուիրանքները խնդրում եմ։
95
Ամբարիշտներն սպասում են ինձ որ կորցնեն ինձ. եւ ես քո վկայութիւնները միտքս եմ բերում։
96
Ամեն կատարեալ բանի վերջը տեսայ. քո պատուիրանքը շատ լայնարձակ է։ ՄԷՄ
97
Ո՜րքան եմ սիրում քո օրէնքը. ամեն օր նա է իմ մտածմունքը։
98
Քո պատուիրանքներն ինձ իմաստուն են անում իմ թշնամիներիցը. որովհետեւ նորանք յաւիտեան իմս են։
99
Աւելի իմաստուն եղայ քան թէ իմ ամեն վարժապետները. որովհետեւ քո վկայութիւններն են իմ մտածմունքը։
100
Աւելի խելացի եղայ քան թէ ծերերը, որովհետեւ քո պատուիրանքները պահում եմ։
101
Ամեն չար ճանապարհից իմ ոտները ետ եմ քաշում, որ քո խօսքը պահեմ։
102
Քո իրաւունքիցը չեմ հեռանում. որովհետեւ դու սովորեցնում ես ինձ։
103
Ո՜րքան քաղցր է քո խօսքն իմ քիմքին. մեղրիցն էլ աւելի է իմ բերանին։
104
Քո պատուիրանքներովն ես իմաստուն եղայ. սորա համար ատում եմ ստութեան ամեն ճանապարհը։ ՆՈՒՆ
105
Քո խօսքը ճրագ է իմ ոտների համար, եւ լոյս իմ ճանապարհի համար։
106
Ես երդում արի եւ կկատարեմ, թէ քո արդարութեան իրաւունքը կպահեմ։
107
Ես շատ խոնարհուեցայ. Տէր, ապրեցրու ինձ քո խօսքի պէս։
108
Իմ բերանի կամաւոր զոհերն ընդունիր, Տէր. եւ քո իրաւունքները սովորեցրու ինձ։
109
Իմ անձն ամեն ժամանակ ձեռքումս է, եւ քո օրէնքը չեմ մոռանում։
110
Ամբարիշտները որոգայթ դրին ինձ համար. բայց ես քո պատուիրանքներիցը չեմ մոլորվում։
111
Ես քո վկայութիւնները ժառանգեցի մինչեւ յաւիտեան. որովհետեւ նորանք իմ սրտի ցնծութիւնն են։
112
Ես խոնարհեցրի իմ սիրտը որ քո հրամաններն անեմ յաւիտեան մինչեւ վերջը։ ՍԱՄԷԽ
113
Ես երկմիտներին ատում եմ, բայց քո օրէնքը սիրեցի։
114
Հովանիս եւ պահապանս դու ես. ես քո խօսքին յուսացի։
115
Հեռու կացէք ինձանից, ով չարեր. որ ես պահեմ իմ Աստուծոյ պատուիրանքները։
116
Պահպանիր ինձ քո խօսքին պէս որ ապրիմ. եւ ամօթ մի անիր ինձ իմ յոյսի համար։
117
Օգնիր ինձ եւ ես կապրեմ. եւ ամեն ժամանակ հրամաններիդ մտիկ կտամ։
118
Դու անարգում ես այն ամենին որ հրամաններիցդ հեռանում են. որովհետեւ նորանց նենգութիւնը սուտ է։
119
Դու կղկղանք ես համարում երկրի բոլոր ամբարիշտներին. սորա համար ես սիրում եմ քո վկայութիւնները։
120
Մարմինս դողում է քո ահիցը, եւ քո դատաստաններիցը վախենում եմ։ ԱՅԻՆ
121
Ես իրաւունք եւ արդարութիւն եմ անում. մի մատնիր ինձ իմ նեղացնողների ձեռքը։
122
Երաշխաւորիր ծառայիդ որ բարի լինի նորան. որ ամբարտաւանները չնեղացնեն ինձ։
123
Աչքերս մաշուեցան քո փրկութեանը, եւ քո արդարութեան խօսքին սպասելով։
124
Քո ծառայի հետ արա քո ողորմութեան պէս. եւ քո հրամանները սովորեցրու ինձ։
125
Ես քո ծառան եմ. իմաստուն արա ինձ, որ քո վկայութիւնները ճանաչեմ։
126
Ժամանակ է որ Տէրն անէ այս. որովհետեւ նորանք քո օրէնքը խափանեցին։
127
Սորա համար ես սիրում եմ քո պատուիրանքները ոսկիից եւ ազնիւ ոսկիից աւելի։
128
Սորա համար բոլոր պատուիրանքները բոլորովին ուղիղ պահում եմ. ստութեան ամեն ճանապարհն ատում եմ։ ՓԷ
129
Քո վկայութիւնները զարմանալի են. սորա համար իմ անձը պահում է նորանց։
130
Խօսքերիդ յայտնութիւնը լոյս է տալիս, եւ իմաստուն է անում պարզամիտներին։
131
Իմ բերանը բաց եմ անում եւ շունչ առնում, որովհետեւ քո պատուիրանքներին ցանկանում եմ։
132
Նայիր ինձ վերայ եւ ողորմիր ինձ. ինչպէս որ դու սովոր ես անելու քո անունը սիրողներին։
133
Իմ գնացքը հաստատիր քո խօսքի մէջ, եւ անօրէնութիւն չտիրէ ինձ վերայ։
134
Փրկիր ինձ մարդկանց բռնութիւնիցը, եւ ես կպահեմ քո պատուիրանքները։
135
Երեսդ լուսաւորիր քո ծառայի վերայ. եւ սովորեցրու ինձ քո հրամանները։
136
Ջրերի առուներ են վայր գալիս իմ աչքերիցը, որովհետեւ քո օրէնքը չեն պահում։ ՑԱԴԷ
137
Դու արդար ես, Տէր. եւ քո դատաստաններն ուղիղ են։
138
Քո վկայութիւնների արդարութիւնը պատուիրեցիր, եւ նորանք շատ ճշմարիտ են։
139
Նախանձս ինձ մաշեց, որովհետեւ թշնամիքս մոռանում են քո խօսքը։
140
Քո խօսքը շատ մաքրուած է, եւ քո ծառան սիրում է նորան։
141
Ես ցած եւ անարգուած եմ, բայց չեմ մոռանում քո պատուիրանքները։
142
Քո արդարութիւնը յաւիտենական արդարութիւն է. եւ քո օրէնքը՝ ճշմարիտ։
143
Նեղութիւն եւ ցաւ գտաւ ինձ. քո պատուիրանքներն իմ ուրախութիւնն են։
144
Քո վկայութիւնների արդարութիւնը յաւիտեան է. իմաստուն արա ինձ եւ կապրեմ։ ՔՕՖ
145
Բոլոր սրտով կանչում եմ. լսիր ինձ, Տէր, որ հրամաններդ պահեմ։
146
Դէպի քեզ եմ կանչում, փրկիր ինձ. եւ քո վկայութիւնները կպահեմ։
147
Կանուխ գալիս եմ արշալուսին եւ աղաղակում. ես քո խօսքին յուսացի։
148
Գիշերուայ պահերիցն առաջ են զարթնում իմ աչքերը, որ խօսքիդ վերայ մտածեմ։
149
Իմ ձայնին լսիր քո ողորմութեան պէս, Տէր, քո իրաւունքի պէս ապրեցրու ինձ։
150
Անօրէնութեան հետեւողները մօտեցան. նորանք քո օրէնքիցը հեռացան։
151
Տէր, դու մօտիկ ես. եւ քո բոլոր պատուիրանքները ճշմարտութիւն են։
152
Առաջուց իմացայ քո վկայութիւններիցը, որ դու հաստատեցիր նորանց յաւիտեան։ ՐԷՇ
153
Տես իմ խեղճութիւնը եւ փրկիր ինձ. որովհետեւ քո օրէնքը չեմ մոռանում։
154
Ինձ իրաւունք արա եւ ազատիր ինձ. քո խօսքի պէս ապրեցրու ինձ։
155
Փրկութիւնը հեռու է ամբարիշտներիցը, որովհետեւ քո հրամանները չեն խնդրում։
156
Տէր, քո բարեգթութիւնը շատ է. քո իրաւունքին պէս ապրեցրու ինձ։
157
Շատ են ինձ հալածողներն ու նեղացնողները. քո օրէնքիցը դուրս չեմ գալիս։
158
Ես տեսնում եմ ապստամբուածներին եւ զզվում եմ, նորա համար որ խօսքդ չեն պահում։
159
Տես որ քո պատուիրանքները սիրում եմ. Տէր, քո ողորմութեան պէս ապրեցրու ինձ։
160
Քո խօսքի սկիզբը ճշմարտութիւն է. եւ քո արդարութեան բոլոր իրաւունքները յաւիտեան։ ՇԻՆ
161
Իշխանները զուր տեղը հալածում են ինձ. բայց իմ սիրտը վախենում է քո խօսքերիցը։
162
Ես ցնծում եմ քո խօսքովը, ինչպէս մէկ շատ աւար գտնող։
163
Ստութիւնն ատում եմ եւ գարշելի համարում. բայց քո օրէնքը սիրում եմ։
164
Օրը եօթն անգամ օրհնում եմ քեզ քո արդարութեան իրաւունքների համար։
165
Շատ խաղաղութիւն կայ քո օրէնքը սիրողների համար. եւ գայթակղութիւն չկայ նորանց համար։
166
Տէր, ես քո փրկութեանն եմ սպասում, եւ պատուիրանքներդ կատարում։
167
Իմ անձը պահում է քո վկայութիւնները. եւ ես շատ սիրում եմ նորանց։
168
Ես պահում եմ քո պատուիրանքներն ու վկայութիւնները. որովհետեւ բոլոր ճանապարհներս քո առաջին են։ ԹԱՎ
169
Տէր, թող իմ աղաղակը մօտենայ քո առաջին. քո խօսքի պէս իմաստուն արա ինձ։
170
Թող իմ աղաչանքը մտնէ քո առաջը. քո խօսքի պէս փրկիր ինձ։
171
Իմ շրթունքները օրհնութիւն են բղխում, որ հրամաններդ սովորեցնես ինձ։
172
Թող իմ լեզուն խօսի քո խօսքի համար. որովհետեւ քո բոլոր պատուիրանքներն արդարութիւն են։
173
Թող ձեռքդ ինձ օգնական լինի. որովհետեւ ես ընտրում եմ քո պատուիրանքներն։
174
Տէր, ես ցանկանում եմ քո փրկութեանը. եւ քո օրէնքն է իմ ուրախութիւնը։
175
Թող իմ անձն ապրի եւ քեզ օրհնէ. եւ քո իրաւունքներն օգնեն ինձ։
176
Ես մոլորուեցայ ինչպէս կորած ոչխար. ման եկ քո ծառային. որովհետեւ քո պատուիրանքները ես չմոռացայ։
← Chapter 118
Chapter 120 →