bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
/
Psalms 116
Psalms 116
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
1
Ես ուրախ եմ, որ Տէրը լսեց իմ աղաչանքի ձայնին։
2
Որ նա իր ականջը խոնարհեցրեց դէպի ինձ. եւ ես իմ օրերումը կկանչեմ նորան։
3
Մահի լարերը պատեցին ինձ, եւ դժոխքի վիշտերը գտան ինձ. նեղութիւն եւ տրտմութիւն գտայ ես։
4
Բայց ես Տիրոջ անունը կանչեցի. Տէր, փրկիր իմ անձը։
5
Ողորմած է Տէրը եւ արդար. եւ մեր Աստուածը գթած է։
6
Տէրը պահում է պարզամիտներին. ես խեղճ եղայ, եւ նա ապրեցրեց ինձ։
7
Ով իմ անձը, ետ դարձիր դէպի քո հանգստութիւնը, որովհետեւ Տէրը բարի արաւ քեզ։
8
Որովհետեւ դու փրկեցիր իմ անձը մահից, իմ աչքն արտասուքից, եւ իմ ոտները գայթակղութիւնից։
9
Ես ման կգամ Տիրոջ առաջին կենդանեաց երկրումը։
10
Ես հաւատացի՝ նորա համար խօսեցի. ես շատ չարչարուեցայ։
11
Ես ասեցի իմ շփոթութիւնումը՝ թէ ամեն մարդ սուտ է։
12
Ի՞նչ հատուցանեմ Տիրոջը նորա բոլոր բարութեան համար, որ ինձ արաւ։
13
Փրկութեան բաժակը կառնեմ եւ Տիրոջ անունը կկանչեմ։
14
Իմ ուխտերը Տիրոջը կվճարեմ՝ նորա բոլոր ժողովրդի առաջին։
15
Պատուական է Տիրոջ առաջին նորա սուրբերի մահը։
16
Ոհ Տէր, ես քո ծառան եմ. ես քո ծառան եմ եւ քո աղախնի որդին. դու իմ կապանքներն արձակեցիր։
17
Քեզ գոհութեան պատարագ կմատուցանեմ. եւ Տիրոջ անունը կկանչեմ։
18
Իմ ուխտերը Տիրոջը կվճարեմ՝ նորա բոլոր ժողովրդի առաջին։
19
Տիրոջ տան սրահներումը. քո միջումը, Երուսաղէմ։ Ալէլուիա։
← Chapter 115
Chapter 117 →