bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
/
Psalms 101
Psalms 101
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
1
Ողորմութիւն եւ իրաւունք երգեմ. քեզ, ով Տէր, սաղմոս ասեմ։
2
Իմաստութիւնով կգնամ կատարելութեան ճանապարհում. ե՞րբ կգաս ինձ մօտ. իմ սրտի անմեղութիւնովը կգնամ իմ տան մէջ։
3
Իմ աչքի առաջին չար բան չեմ դնիլ. անօրէնութիւն գործողին ատում եմ. նա ինձ չմօտենայ։
4
Ծուռ սիրտը պէտք է հեռանայ ինձանից. չարին չեմ ճանաչիլ։
5
Նա որ ծածուկ բամբասում է իր ընկերի դէմ, նորան կջնջեմ. նա որ ամբարտաւան է աչքերով եւ հպարտ սրտով, նորան չեմ կարող համբերել։
6
Իմ աչքերը երկրի հաւատարիմների վերայ է, որ ինձ հետ բնակուեն. անմեղ ճանապարհ գնացողը կծառայէ ինձ։
7
Նենգութիւն անողը չի բնակուիլ իմ տան մէջ. նա որ սուտ է խօսում՝ հաստատ չի մնալ իմ աչքի առաջին։
8
Առաւօտանց կջնջեմ երկրի ամեն ամբարիշտներին, որ Տիրոջ քաղաքիցը սատկեցնեմ բոլոր անօրէնութիւն գործողներին։
← Chapter 100
Chapter 102 →