bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
/
Proverbs 16
Proverbs 16
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
1
Մարդինն են սրտի տրամադրութիւնները, բայց Տէրիցն է լեզուի պատասխանը։
2
Մարդիս բոլոր ճանապարհները մաքուր են իր աչքի առաջին. Բայց Տէրն է հոգիները կշռողը։
3
Գցիր Տիրոջ վերայ քո գործերը, եւ կհաստատուին քո խորհուրդները։
4
Տէրն ստեղծել է ամեն իր նշանակութեան համար. Բայց ամբարշտին էլ՝ չար օրուայ համար։
5
Տիրոջը զզուելի են ամեն գոռոզամիտները. անշո՜ւշտ որ՝՝ նորանք անմեղ չեն համարուելու։
6
Ողորմութեամբ եւ ճշմարտութեամբ կքաւուի անօրէնութիւնը եւ Տիրոջ վախովը մարդ կհեռանայ չարիցը։
7
Եթէ Տիրոջը հաճելի են մարդիս ճանապարհները, նաեւ նորա թշնամիներին կհաշտեցնէ նորա հետ։
8
Լաւ է քիչը արդարութիւնով, քան թէ շատ եկամուտներ՝ առանց իրաւունքի։
9
Մարդիս սիրտը խորհում է իր ճանապարհը. բայց նորա քայլերը տէրն է հաստատում։
10
Պատգամ կայ թագաւորի շրթունքների վերայ, թող չսխալուի նորա բերանը դատաստանում։
11
Իրաւացի կշռորդն ու կշիռը Տիրոջն է, նորա գործն են մախաղի բոլոր կշռաքարերը։
12
Թագաւորներին զզուելի է չարագործութիւն, որովհետեւ աթոռը արդարութիւնով կհաստատուի։
13
Թագաւորներին հաճելի են արդար շրթունքները, եւ ճշմարտախօսին նորանք կսիրեն։
14
Թագաւորի բարկութիւնը մահուան հրեշտակ է. Բայց իմաստուն մարդը նորան կմեղմացնէ։
15
Թագաւորի երեսի զուարթութիւնը կեանք է, եւ նորա հաճութիւնը՝ վերջի անձրեւի ամպին նման։
16
Իմաստութիւն շահելը ո՜րչափ լաւ է ոսկիից, եւ հանճար շահելը արծաթից ընտիր է։
17
Ուղիղների պողոտան չարութիւնից հեռանալն է, իր հոգին պահպանողը իր ճանապարհին զգոյշ կլինի։
18
Կորուստից առաջ գնում է գոռոզութիւնը, եւ կործանումից առաջ՝ ամբարտաւան հոգին։
19
Լաւ է խոնարհամիտ լինել խոնարհների հետ, քան թէ աւար բաժանել հպարտների հետ։
20
Խօսքի մասին խելօք վարուողը բարիք կգտնէ, եւ նա որ Տիրոջն է ապաւինում՝ երանի՜ նորան։
21
Իմաստուն սիրտ ունեցողը խոհեմ կկոչուի. Եւ շրթունքի քաղցրութիւնը ուսումը կաւելացնէ։
22
Կենաց աղբիւր է խոհեմութիւնը՝ իր ունեցողի համար, բայց յիմարների խրատը յիմարութիւն է։
23
Իմաստունի սիրտն իմաստուն է անում նորա բերանը, եւ նորա շրթունքների վերայ ուսում է աւելացնում։
24
Մեղրի խորիսխ է վայելուչ խօսքը, քաղցր է հոգիին, եւ բժշկութիւն՝ ոսկորներին։
25
Կայ ճանապարհ, որ ուղիղ է մարդիս առաջին, բայց նորա վախճանը մահուան ճանապարհներ են։
26
Աշխատող անձն իրան համար է աշխատում. Որովհետեւ բերանը պահանջում է նորանից։
27
Անպիտան մարդը չարութիւն կփորէ. Եւ նորա շրթունքների վերայ կարծես այրող կրակ կայ։
28
Խոտորնակ մարդը կռիւ կհնարէ, եւ քսուն մտերիմներին կբաժանէ։
29
Անօրէն մարդը կխաբէ իր ընկերին, եւ նորան կտանէ չար ճանապարհով։
30
Կխփէ աչքերը, որ ծուռ բաներ մտածէ, կծոտում է իր շրթունքները՝ չարութիւն կատարում։
31
Փառաց պսակ է ալեւորութիւնը. Արդարութեան ճանապարհում կգտնուի։
32
Երկայնամիտը զօրաւորիցը լաւ է, եւ իր ոգին զսպողը՝ քաղաք առնողիցը։
33
Ծոցն է գցվում վիճակը, բայց տէրիցն է գալիս նորա բոլոր վճիռը։
← Chapter 15
Chapter 17 →