bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
/
Matthew 4
Matthew 4
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
1
Այն ժամանակ Յիսուսը Հոգիիցն անապատը տարուեցավ, որ փորձուի սատանայիցը։
2
Եւ քառասուն օր եւ քառասուն գիշեր ծոմ պահելուց յետոյ սովեց։
3
Եւ փորձիչը նորա մօտ գալով ասեց. Եթէ Աստուծոյ որդի ես, ասիր որ այս քարերը հաց լինեն։
4
Նա էլ պատասխան տուաւ եւ ասեց. Գրուած է՝ Ոչ միայն հացով կապրի մարդ, այլ ամեն խօսքով, որ դուրս է գալիս Աստուծոյ բերանիցը։
5
Այն ժամանակ սատանան նորան առաւ տարաւ սուրբ քաղաքը, եւ կանգնեցրեց նորան տաճարի աշտարակի վերայ,
6
Եւ ասեց նորան. Եթէ Աստուծոյ որդի ես, քեզ վայր գցիր. որովհետեւ գրուած է թէ՝ Իր հրեշտակներին կհրամայէ քեզ համար, եւ ձեռների վերայ կբարձրացնեն քեզ, որ քո ոտքը քարի չդիպցնես երբէք։
7
Յիսուսը նորան ասեց. Դարձեալ գրուած է թէ՝ Մի փորձիր Տիրոջը՝ քո Աստուծուն։
8
Դարձեալ առաւ տարաւ նորան սատանան մի շատ բարձր սար՝ եւ ցույց տուաւ նորան աշխարհքի բոլոր թագաւորութիւնները եւ նորանց փառքը,
9
Եւ ասեց նորան. Սորանց ամենը քեզ կտամ, եթէ ընկած երկրպագես ինձ։
10
Այն ժամանակ ասեց նորան Յիսուսը. Դէն գնա, սատանայ. որովհետեւ գրուած է թէ Տիրոջը՝ քո Աստուծուն երկրպագիր եւ միայն նորան պաշտիր։
11
Այն ժամանակ սատանան թողեց նորան, եւ ահա հրեշտակներ մօտ եկան եւ ծառայում էին նորան։
12
Եւ երբոր Յիսուսը լսեց, թէ Յովհաննէսը մատնուեցաւ, հեռացաւ գնաց Գալիլեա.
13
Եւ Նազարէթը թողած եկաւ բնակուեց ծովեզրեայ Կափառնայումումը, Զաբուղոնի եւ Նեփթաղիմի սահմաններումը.
14
Որ կատարուի Եսայի մարգարէի ձեռով ասուածը, որ ասում է,
15
Զաբուղոնի երկիրը եւ Նեփթաղիմի երկիրը՝ ծովի ճանապարհը՝ Յորդանանի այն կողմը, հեթանոսների Գալիլեան.
16
Ժողովուրդ, որ խաւարի մէջ նստած էր, մեծ լոյս տեսաւ. եւ նորանց որ մահի երկրումը եւ ստուերումը նստած էին, լոյս ծագեց նորանց։
17
Այն ժամանակից Յիսուսն սկսեց քարոզել եւ ասել. Ապաշխարեցէք, որովհետեւ մօտեցել է երկնքի թագաւորութիւնը։
18
Եւ Յիսուսը Գալիլեացիների ծովի եզրումը ման գալիս՝ տեսաւ երկու եղբարց՝ Սիմօնին որ Պետրոս է կոչուած, եւ նորա Անդրէաս եղբօրը, որ ուռկան էին գցում ծովը, որովհետեւ ձկնորս էին.
19
Եւ ասեց նորանց. Իմ ետեւից եկէք, եւ ես ձեզ մարդկանց որսորդ կշինեմ։
20
Եւ նորանք շուտով իրանց ուռկանները թողած նորա ետեւից գնացին։
21
Եւ այնտեղից առաջ գնալով ուրիշ երկու եղբայրներին տեսաւ, Զեբեդեան Յակոբոսին եւ նորա եղբայր Յովհաննէսին՝ նաւումն իրանց հայր Զեբեդէոսի հետ իրանց ուռկանները շինելիս, եւ նորանց կանչեց։
22
Նորանք էլ շուտով նաւը եւ իրանց հօրը թողած, նորա ետեւից գնացին։
23
Եւ Յիսուսը ման էր գալիս բոլոր Գալիլեայումը՝ սովորեցնելով նորանց ժողովարաններումը եւ քարոզելով արքայութեան աւետարանը, եւ ժողովրդի մէջ եղած ամեն հիւանդութիւն եւ ամեն ցաւ բժշկելով։
24
Եւ նորա համբաւը դուրս եկաւ բոլոր Սիւրիա. եւ նորա մօտ բերին ամեն հիւանդներին որ կերպ կերպ ցաւերով եւ տանջանքներով նեղվում էին, եւ դիւահարներ եւ լուսնոտներ եւ անդամալոյծներ. եւ նա նորանց բժշկեց։
25
Եւ նորա ետեւից շատ ժողովուրդներ էին գնում Գալիլեայիցը եւ Դեկապօլիսիցը եւ Երուսաղէմիցը եւ Հրէաստանիցը եւ Յորդանանի այն կողմիցը։
← Chapter 3
Chapter 5 →