bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
/
Matthew 28
Matthew 28
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
1
Եւ շաբաթ իրիկունն՝ որ միաշաբաթ էր լուսանում, Մարիամ Մագդաղենացին եկաւ՝ եւ միւս Մարիամը, գերեզմանը տեսնելու։
2
Եւ ահա մէծ շարժ եղաւ, որովհետեւ Տիրոջ հրեշտակը երկնքից իջաւ գնաց՝ դռնիցն այն քարը հեռու թաւալեց, եւ նորա վերայ նստեց։
3
Եւ նորա կերպարանքը փայլակի պէս էր, եւ նորա հագուստը ձիւնի պէս սպիտակ։
4
Եւ նորա ահիցը պահապանները շփոթուեցան, եւ մեռելի նման եղան։
5
Եւ հրեշտակը պատասխանեց եւ այն կանանցն ասեց, Մի՛ վախենաք դուք, գիտեմ որ խաչուած Յիսուսին էք որոնում։
6
Այստեղ չէ. որովհետեւ յարութիւն առաւ, ինչպէս ասեց. եկէք, տեսէք այն տեղը, ուր Տէրը պառկած էր։
7
Եւ շուտով գնացէք նորա աշակերտներին ասեցէք թէ Յարութիւն առաւ մեռելներիցը, եւ ահա նա ձեզանից առաջ Գալիլեա կգնայ. այնտեղ նորան կտեսնէք. ահա ասեցի ձեզ։
8
Եւ նորանք շուտով գերեզմանիցը դուրս եկան՝ վախով եւ մեծ ուրախութիւնով. եւ վազում էին՝ նորա աշակերտներին պատմելու։
9
Եւ երբոր գնում էին որ նորա աշակերտներին պատմեն, ահա Յիսուսը պատահեց նորանց եւ ասեց. Ողջոյն ձեզ. եւ նորանք մօտ եկան, նորա ոտները բռնեցին եւ նորան երկրպագութիւն արին։
10
Այն ժամանակ Յիսուսը նորանց ասեց. Մի վախենաք. գնացէք իմ եղբայրներին ասեցէք, որ գնան Գալիլեա, եւ այնտեղ կտեսնեն ինձ։
11
Եւ երբոր նորանք գնացին՝ ահա պահապան զինուորներից ոմանք եկան քաղաքը եւ պատմեցին քահանայապետներին բոլոր եղածները։
12
Եւ նորանք ծերերի հետ հաւաքուած խորհուրդ արին, եւ շատ փող տուին զինուորներին,
13
Եւ ասեցին. Ասեցէք, թէ Նորա աշակերտները գիշերը եկան գողացան նորան, երբոր մենք քնած էինք։
14
Եւ եթէ այդ լուրը կուսակալին հասնէ, մենք կհամոզենք նորան եւ ձեզ անհոգ կանենք։
15
Եւ նորանք փողն առնելով, այնպէս արին ինչպէս սովորեցրուած էին. եւ այս բանը հռչակուեցաւ Հրէաների մէջ մինչեւ այսօր։
16
Բայց տասնեւմէկ աշակերտները գնացին Գալիլեա այն սարը որ Յիսուսը նորանց հրամայել էր։
17
Եւ երբոր նորան տեսան, երկրպագութիւն արին նորան, բայց ոմանք երկմտեցին։
18
Եւ Յիսուսը մօտ գալով նորանց հետ խօսեց եւ ասեց, Ամեն իշխանութիւնն ինձ տրուեցաւ երկնքումն եւ երկրումս.
19
Ուրեմն գնացէք բոլոր ազգերը աշակերտեցէք, նորանց մկրտելով Հօր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունովը.
20
Նորանց սովորեցնելով, որ ամեն ինչ որ ձեզ պատուիրեցի՝ պահեն. եւ ահա ես ձեզ հետ եմ ամեն օր մինչեւ աշխարհքի վերջը։ Ամէն։
← Chapter 27