bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
/
Matthew 21
Matthew 21
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
1
Եւ երբոր Երուսաղէմին մօտեցան՝ եւ Բեթփագէ եկան Ձիթենեաց սարի մօտ, այն ժամանակ Յիսուսը երկու աշակերտ ուղարկեց,
2
Եւ ասեց նորանց. Գնացէք այդ գիւղը՝ որ ձեր առաջն է, եւ շուտով այնտեղ մի էշ կգտնէք կապած եւ մի աւանակ նորա հետ. արձակեցէք բերէք ինձ մօտ։
3
Եւ եթէ մէկը բան ասէ ձեզ, ասեցէք, թէ՝ Նորանք Տիրոջը պէտք են. եւ նա շուտով կուղարկէ նորանց։
4
Բայց այս ամենը եղաւ, որ կատարուի մարգարէի ձեռով խօսուածը, որ ասում է.
5
Ասեցէք Սիօնի աղջկանը. Ահա քո թագաւորը քեզ մօտ է գալիս, հեզ՝ եւ էշն ու աւանակի քուռակը հեծած։
6
Աշակերտներն էլ գնացին՝ եւ արին ինչպէս որ Յիսուսը հրամայեց նորանց.
7
Էշը եւ աւանակը բերին՝ եւ իրանց հանդերձները նորանց վերայ գցեցին, եւ նա նորանց վերայ նստեց։
8
Եւ խիստ շատ ժողովուրդներ իրանց հանդերձները ճանապարհի վերայ փռեցին. ուրիշներն էլ ծառերիցը ճիւղեր էին կտրում եւ ճանապարհումը փռում։
9
Եւ առաջից եւ ետեւից գնացող ժողովուրդները աղաղակում էին եւ ասում. Ովսաննա Դաւիթի Որդուն, օրհնեալ է Տիրոջ անունովն եկողը. Ովսաննա բարձունքներումը։
10
Երբոր նա Երուսաղէմ մտաւ, բոլոր քաղաքը դղրդաց եւ ասեց. Սա ո՞վ է։
11
Եւ ժողովուրդներն ասում էին. Սա Յիսուս մարգարէն է՝ Գալիլեայի Նազարէթիցը։
12
Եւ Յիսուսը մտաւ Աստուծոյ տաճարը եւ դուրս արաւ տաճարի մէջ բոլոր ծախողներին եւ առնողներին, եւ փող փոխողների սեղանները եւ աղաւնի ծախողների աթոռները կործանեց.
13
Եւ ասեց նորանց. Գրուած է՝ Իմ տունը աղօթքի տուն պիտի կոչուի. եւ դուք աւազակների այր էք արել դորան։
14
Եւ տաճարի մէջ կոյրեր եւ կաղեր եկան նորա մօտ եւ նա նորանց բժշկեց։
15
Երբոր քահանայապետները եւ դպիրները տեսան այն հրաշքները որ արաւ, եւ այն երեխաներին էլ տաճարումն աղաղակելիս եւ ասելիս՝ Ովսաննա Դաւիթի Որդուն, նեղացան.
16
Եւ ասեցին նորան. Լսո՞ւմ ես, դորանք ի՞նչ են ասում։ Յիսուսն էլ ասեց նորանց. Այո, դուք երբէք չէ՞ք կարդացել թէ՝ Մանուկների եւ կաթնակերների բերանից օրհնութիւն կատարեցիր։
17
Եւ նա նորանց թողելով գնաց քաղաքիցը դուրս՝ Բեթանիա եւ գիշերն այնտեղ մնաց։
18
Եւ առաւօտանց երբոր ետ էր դառնում քաղաքը, սովեց։
19
Եւ այն ճանապարհի վերայ մի թզենի տեսնելով, գնաց նորա մօտ, եւ նորա վերայ մի բան չգտաւ բայց միայն տերեւ. եւ նորան ասեց. Այլեւս քեզանից պտուղ չլինի յաւիտեան. եւ թզենին իսկոյն չորացաւ։
20
Եւ աշակերտները տեսնելով զարմացան եւ ասեցին. Ինչպէ՞ս թզենին իսկոյն չորացաւ։
21
Յիսուսն էլ պատասխանեց եւ ասեց նորանց. Ճշմարիտ ասում եմ ձեզ. թէ որ հաւատք ունենաք եւ չերկմտիք, ոչ թէ միայն կանէք թզենիին եղածը, այլ թէ որ այդ սարին էլ ասէք՝ վեր կաց եւ ընկիր ծովը, կլինի։
22
Եւ ամեն ինչ որ աղօթքի մէջ խնդրէք հաւատալով, կառնէք։
23
Եւ երբոր եկաւ տաճարը, նա սովորեցնելիս, քահանայապետները եւ ժողովրդի ծերերը նորա մօտ եկան եւ ասեցին. Ի՞նչ իշխանութիւնով ես անում այդ բաները, եւ ո՞վ տուաւ քեզ այդ իշխանութիւնը։
24
Յիսուսն էլ պատասխանեց եւ ասեց նորանց. Ես էլ ձեզանից մէկ բան կհարցնեմ. եթէ այն ինձ ասէք, ես էլ ձեզ կասեմ թէ ինչ իշխանութիւնով եմ անում այս բաները։
25
Յովհաննէսի մկրտութիւնը ո՞րտեղից էր, երկնքի՞ց թէ մարդկանցից. եւ նորանք իրանց մէջ միտք էին անում եւ ասում.
26
Եթէ ասենք՝ երկնքից, կասէ մեզ՝ Ապա ինչո՞ւ չհաւատացիք նորան. իսկ եթէ ասենք՝ մարդկանցից, ժողովրդիցը վախենում ենք, որովհետեւ ամենքը Յովհաննէսին մարգարէի տեղ են ընդունում։
27
Եւ պատասխանեցին Յիսուսին եւ ասեցին. Չգիտենք։ Նա էլ նորանց ասեց. Ես էլ չեմ ասիլ ձեզ՝ թէ ի՞նչ իշխանութիւնով եմ անում այս բաները։
28
Բայց ինչպէ՞ս է երեւում ձեզ. մի մարդ երկու որդի ունէր. եւ եկաւ առաջինին ասեց. Որդի, գնա այսօր իմ այգումը բան արա։
29
Նա էլ պատասխանեց եւ ասեց. Չեմ կամենում. բայց յետոյ զղջաց եւ գնաց։
30
Եւ միւսի մօտ գնաց եւ ասեց այնպէս. նա էլ պատասխանեց եւ ասեց. Կգնամ, տէր. եւ չգնաց։
31
Հիմա այս երկուսից ո՞րն արաւ հօր կամքը։ Նորան ասեցին. Առաջինը։ Յիսուսը նորանց ասեց. Ճշմարիտ ասում եմ ձեզ, որ մաքսաւորները եւ պոռնիկները ձեզանից առաջ կմտնեն Աստուծոյ արքայութիւնը։
32
Որովհետեւ Յովհաննէսն եկաւ ձեզ մօտ արդարութեան ճանապարհով, եւ չհաւատացիք նորան, բայց մաքսաւորները եւ պոռնիկները հաւատացին նորան. եւ դուք տեսնելով չզղջացիք յետոյ, որ հաւատաք նորան։
33
Մի ուրիշ առակ լսեցէք. Մի տանուտէր մարդ կար՝ որ այգի տնկեց եւ նորան ցանգով պատեց. եւ նորա մէջ հնձան փորեց եւ աշտարակ շինեց. եւ տուաւ նորան մշակների, եւ գնաց հեռու աշխարհք։
34
Եւ երբոր պտղի ժամանակը մօտեցաւ, ուղարկեց իր ծառաները մշակների մօտ՝ նորա պտուղները առնելու։
35
Եւ մշակները նորա ծառաներին բռնեցին՝ մէկին տանջեցին, մէկին սպանեցին, մէկին քարկոծեցին։
36
Դարձեալ ուղարկեց ուրիշ ծառաներ առաջիններից շատ, եւ նորանց էլ այնպէս արին։
37
Վերջապէս իր որդուն նորանց մօտ ուղարկեց ասելով, իմ որդուցը կամաչեն։
38
Բայց մշակներն որդուն տեսնելով, իրանք իրանց ասեցին. Սա է ժառանգը, եկէք սորան սպանենք, եւ նորա ժառանգութեանը տիրենք։
39
Եւ բռնեցին նորան, այգուցը դուրս հանեցին եւ սպանեցին։
40
Արդ՝ երբոր այն այգու տէրը գայ, ի՞նչ կանէ այն մշակներին։
41
Նորան ասեցին. Չարերին չարաչար կկորցնէ, եւ այգին կտայ ուրիշ մշակների, որ պտուղները կտան նորան իրանց ժամանակներումը։
42
Յիսուսը նորանց ասեց. Դուք երբէք չէ՞ք կարդացել գրքումը՝ Այն քարը, որ շինողներն անարգեցին, նա եղաւ անկիւնի գլուխ. սա Տիրոջիցը եղաւ, եւ մեր աչքերի առաջին զարմանալի է։
43
Սորա համար ասում եմ ձեզ. որ Աստուծոյ արքայութիւնը ձեզանից վեր կառնուի եւ մի ազգի կտրուի, որ նորա պտուղներ կբերէ։
44
Եւ այս քարի վերայ ընկնողը կփշրուի. եւ ում վերայ որ նա ընկնի՝ կջարդէ նորան։
45
Եւ երբոր քահանայապետները եւ Փարիսեցիները նորա առակները լսեցին, հասկացան՝ որ իրանց համար է ասում։
46
Եւ ուզում էին որ բռնեն նորան, բայց ժողովուրդներիցը վախեցան. որովհետեւ նորան մարգարէի տեղ էին ընդունում։
← Chapter 20
Chapter 22 →