bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
/
Matthew 15
Matthew 15
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
1
Այն ժամանակ Երուսաղէմացի դպիրները եւ Փարիսեցիները Յիսուսի մօտ եկան եւ ասեցին.
2
Ինչո՞ւ համար քո աշակերտները ծերերի աւանդութիւնը զանց են անում, որովհետեւ իրանց ձեռքերը չեն լուանում, երբոր հաց են ուտում։
3
Նա էլ պատասխան տուաւ եւ ասեց նորանց. Ապա դուք ինչո՞ւ էք Աստուծոյ պատուիրանքը զանց անում ձեր աւանդութեան համար։
4
Որովհետեւ Աստուած պատուիրեց եւ ասեց. Պատուիր քո հօրը եւ մօրը։
5
Եւ իր հօրը կամ մօրը բամբասողը մահով մեռնի։
6
Բայց դուք ասում էք. թէ Ո՛վ որ հօրը կամ մօրը ասէ՝ պատարագ է այն որ ինձանից պիտի շահուէիր, նա թող չպատուէ իր հօրը եւ իր մօրը։ Եւ ձեր աւանդութեան համար Աստուծոյ պատուէրը խափանել էք։
7
Կեղծաւորներ, լաւ մարգարէացաւ ձեր մասին Եսայիան ասելով.
8
Այս ժողովուրդը իրան բերանովն է մօտենում ինձ, եւ շրթունքներովն է ինձ պատվում, բայց իրանց սիրտն ինձանից հեռացած ջոկուած է։
9
Զուր տեղն են պաշտում ինձ՝ վարդապետութիւններ սովորեցնելով, որ մարդկանց պատուէրներ են։
10
Եւ ժողովուրդներն իրան մօտ կանչելով, ասեց նորանց. Լսեցէք եւ իմացէք.
11
Ոչ թէ բերանը մտնողն է պղծում մարդին, այլ բերանիցը դուրս եկողը՝ նա է պղծում մարդին։
12
Այն ժամանակ նորա աշակերտները մօտ գալով ասեցին նորան. Գիտե՞ս որ Փարիսեցիներն այն խօսքը լսելով գայթակղուեցին։
13
Նա էլ պատասխան տուաւ եւ ասեց. Ամեն տունկ, որ իմ երկնաւոր Հայրը չտնկեց, կպոկուի։
14
Թոյլ տուէք նորանց. կոյր առաջնորդներ են կոյրերի, եւ երբոր կոյրը կոյրին առաջնորդէ, երկուսն էլ փոսի մեջ կընկնեն։
15
Պետրոսը նորան պատասխան տուաւ եւ ասեց. Այս առակը մեկնիր մեզ։
16
Յիսուսն էլ ասեց. Դո՞ւք էլ տակաւին անխելք էք։
17
Տակաւին չէ՞ք հասկանում, թէ ամեն ինչ որ բերանն է մտնում, փորն է գնում եւ արտաքնոցն է գցվում։
18
Բայց բերանիցը դուրս եկող բաները սրտիցն են դուրս գալիս, եւ նորանք են մարդին պղծում։
19
Որովհետեւ սրտիցը դուրս են գալիս չար խորհուրդներ, սպանութիւններ, շնութիւններ, պոռնկութիւններ, գողութիւններ, սուտ վկայութիւններ, հայհոյութիւններ։
20
Սորանք են մարդին պղծողը, բայց անլուայ ձեռքով ուտելը մարդին չէ պղծում։
21
Եւ Յիսուսը այնտեղից դուրս եկաւ գնաց Տիւրոսի եւ Սիդոնի կողմերը։
22
Եւ ահա մի Քանանացի կին այն սահմաններից դուրս եկած աղաղակում էր նորան եւ ասում. Ողորմիր ինձ, Տէ՛ր, Դաւիթի Որդի, իմ աղջիկը չարաչար դիւահարվում է։
23
Եւ նա նորան մէկ խօսք պատասխան չտուաւ. եւ նորա աշակերտները մօտ գալով աղաչում էին նորան եւ ասում. Արձակիր դորան, որովհետեւ մեր ետեւիցն աղաղակում է։
24
Նա էլ պատասխան տուաւ եւ ասեց. Ես չեմ ուղարկուել՝ եթէ ոչ Իսրայէլի տան կորած ոչխարների մօտ։
25
Այն կինն էլ եկաւ՝ նորան երկրպագում էր եւ ասում. Տէ՛ր, օգնիր ինձ։
26
Նա էլ պատասխան տուաւ եւ ասեց. Լաւ չէ երեխաների հացն առնել եւ շներին գցել։
27
Նա էլ ասեց. Այո, Տէր, սակայն շներն էլ իրանց տէրերի սեղանից ընկած փշրանքներիցն են ուտում։
28
Այն ժամանակ Յիսուսը պատասխան տուաւ եւ ասեց նորան. Ով կին, մեծ է քո հաւատքը. քեզ լինի ինչպէս ուզում ես. եւ նորա աղջիկը բժշկուեց նոյն ժամիցը։
29
Եւ Յիսուսը այնտեղից գնալով Գալիլեայի ծովի մօտ եկաւ, եւ վեր ելաւ սարը՝ այնտեղ նստեց։
30
Եւ շատ ժողովուրդներ եկան նորա մօտ, որ իրանց հետ ունէին կաղեր, կոյրեր, համրեր, հաշմանդամներ, եւ ուրիշ շատեր, եւ նորանց գցեցին Յիսուսի ոտները, եւ նա նորանց բժշկեց։
31
Մինչեւ որ ժողովուրդները զարմանում էին, տեսնելով համրերին խօսելիս, հաշմանդամներին առողջ, կաղերին գնալիս եւ կոյրերին տեսնելիս. եւ փառաւորեցին Իսրայէլի Աստուծուն։
32
Եւ Յիսուսը իր աշակերտները մօտը կանչելով ասեց. Գութս շարժում է այս ժողովրդի վերայ, որովհետեւ արդէն երեք օր է իմ մօտս են եւ բան չունին որ ուտեն. եւ նորանց չեմ ուզում սոված ճանապարհ գցել, միգուցէ նուաղեն ճանապարհումը։
33
Եւ նորա աշակերտները նորան ասեցին. Որտեղի՞ց է մեզ այս անապատումը այնչափ հաց, որ այդքան ժողովուրդը կշտացնենք։
34
Եւ Յիսուսը նորանց ասեց. Քանի՞ հաց ունիք. Նորանք էլ ասեցին, Եօթը, եւ մի քանի փոքր ձկներ։
35
Եւ նա հրամայեց ժողովրդին, որ գետնի վերայ նստեն։
36
Եւ այն եօթն հացը եւ ձկներն առաւ, գոհացաւ, կտրեց եւ իր աշակերտներին տուաւ, եւ աշակերտները ժողովրդին։
37
Եւ ամենքը կերան եւ կշտացան. եւ կտորների աւելացածը եօթը զամբիւղ լիքը վեր առան։
38
Եւ ուտողները չորս հազար մարդիկ էին՝ կանանցից եւ երեխաներից ջոկ։
39
Եւ ժողովուրդներն արձակելուց յետոյ մտաւ նաւը եւ եկաւ Մագդաղէի սահմանները։
← Chapter 14
Chapter 16 →