bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
/
Matthew 12
Matthew 12
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
1
Այն ժամանակ Յիսուսը շաբաթ օրը գնաց արտերի միջովը, եւ նորա աշակերտները սովեցին, եւ սկսեցին հասկ պոկել եւ ուտել։
2
Եւ երբոր Փարիսեցիները տեսան, նորան ասեցին. Ահա քո աշակերտներն անում են ինչ որ արժան չէ շաբաթ օրն անել։
3
Նա էլ ասեց նորանց. Դուք չէ՞ք կարդացել, թէ ինչ արաւ Դաւիթը, երբոր ինքը սովեց եւ նորա հետ լինողներն էլ.
4
Ինչպէս Աստուծոյ տունը մտաւ եւ առաջաւորութեան հացը կերաւ, որ օրինաւոր չէր նորան ուտել, եւ ոչ էլ նորա հետ լինողներին, բայց միայն քահանաներին։
5
Կամ չէ՞ք կարդացել օրէնքումը, որ քահանաները շաբաթ օրերումն տաճարի մէջ շաբաթը պղծում են, եւ անմեղ են։
6
Բայց ես ասում եմ ձեզ՝ որ տաճարիցն էլ մեծն է այստեղ։
7
Բայց եթէ գիտէիք՝ ի՛նչ է «Ողորմութիւն եմ ուզում եւ ոչ թէ զոհ.» դուք չէիք դատապարտիլ անմեղներին։
8
Որովհետեւ մարդի Որդին շաբաթի էլ տէրն է։
9
Եւ Յիսուսը այնտեղից գնաց՝ եկաւ նորանց ժողովարանը։
10
Եւ ահա մի մարդ կար՝ ձեռքը չորացած. նորան հարցրին եւ ասեցին թէ՝ Շաբաթ օրը արժա՞ն է բժշկութիւն անել, որ նորանից չարախօսեն։
11
Եւ նա ասեց նորանց. Ո՞վ կլինի ձեզանից այն մարդը, որ մէկ ոչխար ունենայ, եւ եթէ նա շաբաթ օրը ընկնի փոսի մէջ, մի՞թէ չի բռնիլ նորան եւ վեր հանիլ։
12
Ապա որքա՞ն առաւել է մարդը ոչխարից. ապա ուրեմն արժան է շաբաթ օրը բարիք գործել։
13
Այն ժամանակ ասեց այն մարդին. Ձեռքդ մեկնիր, նա էլ մեկնեց, եւ նա ողջ եղաւ ինչպէս միւսը։
14
Բայց Փարիսեցիները դուրս գնացին եւ նորա դէմ խորհուրդ արին, թէ ինչպէս կորցնեն նորան։
15
Եւ Յիսուսն իմանալով՝ հեռացաւ այնտեղից, եւ շատ ժողովուրդներ գնացին նորա ետեւից. եւ նա նորանց ամենին բժշկեց։
16
Եւ նորանց սաստեց՝ որ նորան յայտնի չանեն.
17
Որ կատարուի Եսայի մարգարէի ձեռով ասուածը որ ասում է.
18
Ահա իմ ծառան, որին ես ընտրեցի, եւ իմ սիրելին՝ որին իմ անձը հաւանել է. իմ Հոգին նորա վերայ կդնեմ, եւ նա հեթանոսներին իրաւունք կպատմէ։
19
Նա ոչ կհակառակէ, եւ ոչ կաղաղակէ, եւ ոչ էլ հրապարակների մէջ մէկը նորա ձայնը կլսէ։
20
Ջախջախուած եղէգը չի փշրիլ, եւ հանգչող պատրոյգը չի հանգցնիլ մինչեւ որ դատաստանը յաղթութեան հանէ։
21
Եւ հեթանոսները յոյս կդնեն նորա անունին։
22
Այն ժամանակը մի կոյր եւ համր դիւահար բերուեցաւ նորա մօտ, եւ նա նորան բժշկեց. այնպէս որ կոյրը եւ համրը խօսեց էլ տեսաւ էլ։
23
Եւ բոլոր ժողովուրդները զարմացան եւ ասում էին. Մի՞թէ սա է Դաւիթի որդին.
24
Բայց Փարիսեցիները լսելով ասեցին. Դա դեւերն ուրիշ բանով չէ հանում, բայց միայն դեւերի իշխան Բէեղզեբուղի ձեռովը։
25
Եւ Յիսուսը նորանց խորհուրդներն իմանալով, ասեց նորանց. Ամեն թագաւորութիւն որ իր դէմ բաժանուած է՝ կաւերուի, եւ ամեն քաղաք կամ տուն որ իր դեմ բաժանուած է՝ չի մնալ։
26
Եւ թէ որ սատանան սատանային հանում է, իր դէմ բաժանուեցաւ. էլ ինչպէ՞ս նորա թագաւորութիւնը կկենայ։
27
Եւ եթէ ես Բէեղզեբուղով եմ հանում դեւերը, ձեր որդիքն ինչո՞վ են հանում. սորա համար նորանք կլինին ձեր դատաւորները։
28
Բայց եթէ ես Աստուծոյ Հոգիովն եմ հանում դեւերը, ուրեմն Աստուծոյ արքայութիւնը ձեզ վերայ հասել է։
29
Կամ ինչպէ՞ս մէկը կարող է զօրաւոր մարդի տունը մտնել՝ եւ նորա կարասիները յափշտակել. եթէ առաջ չկապէ այն զօրաւորին, եւ յետոյ նորա տունը կյափշտակէ։
30
Ով որ ինձ հետ չէ, ինձ հակառակ է. եւ ով որ ինձ հետ չէ ժողովում՝ ցրվում է։
31
Սորա համար ասում եմ ձեզ. Ամեն մեղք եւ հայհոյանք կթողուի մարդկանց, բայց Հոգիին դէմ հայհոյանքը չի թողուիլ մարդկանց։
32
Եւ ո՛վ որ մարդի Որդիին դէմ բան ասէ՝ կթողուի նորան. բայց ով որ Սուրբ Հոգիին դէմ ասէ, նորան չի թողուիլ ոչ այս աշխարհքումը եւ ոչ գալու աշխարհքումը։
33
Կամ ծառը բարի արէք՝ եւ նորա պտուղն էլ բարի, կամ ծառը չար արէք՝ եւ նորա պտուղն էլ չար. որովհետեւ ծառը պտղիցը կճանաչուի։
34
Իժերի զաւակներ, դուք ինչպէ՞ս կարող էք բարի խօսել՝ որ չար էք. որովհետեւ սրտի աւելացածիցը կխօսի բերանը։
35
Բարի մարդն իր սրտի բարի գանձիցը բարիքները կհանէ, եւ չար մարդը չար գանձիցը չար բաներ կհանէ։
36
Բայց ասում եմ ձեզ, թէ ամեն դատարկ խօսքի համար, որ մարդիկ խօսեն՝ դատաստանի օրը համար պիտի տան։
37
Որովհետեւ քո խօսքիցը կարդարանաս, եւ քո խօսքիցը կդատապարտուիս։
38
Այն ժամանակ դպիրներիցը եւ Փարիսեցիներիցը ոմանք պատասխան տուին եւ ասեցին. Վարդապետ, ուզում ենք քեզանից մի նշան տեսնել։
39
Նա էլ պատասխան տուաւ եւ նորանց ասեց. Չար եւ շնացող ազգը նշան է ուզում, եւ նշան չի տրուիլ նորան, բայց միայն Յովնան մարգարէի նշանը։
40
Որովհետեւ ինչպէս Յովնանը երեք օր եւ երեք գիշեր կէտի փորումն էր, այնպէս մարդի Որդին երեք օր եւ երեք գիշեր երկրի սրտումը կլինի։
41
Նինուէացի մարդիկը վեր կկենան դատաստանումը այս ազգի հետ, եւ կդատապարտեն սորան. որ նորանք Յովնանի քարոզութիւնովն ապաշխարեցին. եւ ահա Յովնանիցը մեծն է այստեղ։
42
Հարաւի թագուհին վեր կկենայ դատաստանումը այս ազգի հետ, եւ կդատապարտէ սորան. որ երկրի ծայրերից եկաւ Սողոմոնի իմաստութիւնը լսելու. եւ ահա Սողոմոնիցն էլ մեծն է այստեղ։
43
Եւ երբոր պիղծ ոգին դուրս է գալիս մարդից, անջուր տեղերում ման է գալիս հանգիստ խնդրելով, եւ չէ գտնում։
44
Այն ժամանակ ասում է, Ետ դառնամ իմ տունը՝ որտեղից դուրս եկայ, եւ գալիս է նորան գտնում է պարապ, սրբուած եւ յարդարուած։
45
Այն ժամանակ գնում է իրանից էլ աւելի չար եօթն ուրիշ ոգիներ է առնում իր հետ, եւ մտնում բնակվում է այնտեղ. եւ այն մարդի յետինն աւելի չար է լինում քան թէ առաջինը. այսպէս կլինի եւ այս չար ազգին։
46
Եւ նա տակաւին ժողովուրդների հետ խօսելիս, ահա նորա մայրը եւ նորա եղբայրները դուրսը կանգնած՝ ուզում էին նորա հետ խօսել։
47
Եւ մէկն ասեց նորան. Ահա մայրդ եւ եղբարքդ դուրսը կանգնած՝ ուզում են քեզ հետ խօսել։
48
Նա էլ պատասխան տուաւ իրան ասողին եւ ասեց. Ո՞վ է իմ մայրը, եւ ո՞վ են իմ եղբայրները։
49
Եւ իր ձեռքը դէպի իր աշակերտները մեկնելով ասեց. Ահա իմ մայրը եւ իմ եղբայրները։
50
Որովհետեւ ով որ իմ Հօր կամքը կատարէ որ երկնքումն է, նա է իմ եղբայրը, քոյրը եւ մայրը։
← Chapter 11
Chapter 13 →