bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
/
Mark 16
Mark 16
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
1
Եւ երբոր շաբաթն անցաւ, Մարիամ Մագդաղենացին եւ Յակոբի մայրը Մարիամը եւ Սաղովմէն խունկեր առան, որ գան նորան օծեն։
2
Եւ միաշաբաթի առաւօտանց շատ կանուխ արեգակը ծագելիս գալիս են գերեզմանը։
3
Եւ իրար ասում էին. Ո՞վ կ’թաւալեցնէ քարը մեզ համար գերեզմանի դռնիցը։
4
Եւ նայեցան տեսան, որ քարը գերեզմանիցը հեռու էր թաւալած, որովհետեւ շատ մեծ էր։
5
Եւ երբոր գերեզմանը մտան, մի երիտասարդ տեսան՝ աջ կողմը նստած՝ սպիտակ պատմուճան հագած. Եւ շատ զարհուրեցին։
6
Եւ նա ասեց նորանց. Մի զարհուրիք, դուք խաչուած Նազովրեցի Յիսուսն էք որոնում. Նա յարութիւն առաւ, այստեղ չէ, ահա այն տեղը՝ ուր որ նորան դրին։
7
Բայց գնացէք, նորա աշակերտներին եւ Պետրոսին ասեցէք, թէ Նա ձեզանից առաջ կ’գնայ Գալիլեա. Այնտեղ կ’տեսնէք նորան ինչպէս նա ձեզ ասեց։
8
Եւ շուտով դուրս եկան փախան գերեզմանիցը, եւ նորանք դողով եւ սարսափով բռնուած էին, եւ ոչ ոքի ոչինչ չ’ասեցին. Որովհետեւ վախենում էին։
9
Եւ Յիսուսը երբոր յարութիւն առաւ՝ միաշաբաթի առաւօտանց առաջ երեւեցաւ Մարիամ Մագդաղենացուն, որից եօթը դեւ էր հանել։
10
Եւ նա գնաց պատմեց նորա հետ լինողներին, որ սուգ էին անում եւ լաց լինում։
11
Նորանք էլ լսելով, թէ կենդանի է, եւ երեւեցաւ նորան, չհաւատացին։
12
Սորանից յետոյ ուրիշ կերպարանքով երեւեցաւ նորանցից երկուսին, որ ման գալով յանդն էին գնում։
13
Նորանք էլ գնացին այն միւսներին պատմեցին, բայց նորանց էլ չ’հաւատացին։
14
Վերջը երբոր այն տասնեւմէկը սեղան էին նստած, նորանց երեւեցաւ եւ նորանց անհաւատութիւնը եւ քարասրտութիւնը յանդիմանեց, որ չ’հաւատացին նորանց, որ նորան տեսել էին յարութիւն առած։
15
Եւ նորանց ասեց. Գնացէք բոլոր աշխարհք, աւետարանը քարոզեցէք ամեն արարածի։
16
Ով որ հաւատաց եւ մկրտուեցաւ կ’փրկուի. Եւ ով որ չ’հաւատաց՝ կ’դատապարտուի։
17
Նորանց էլ, որ հաւատացին, այս նշանները կ’հետեւին. իմ անունովը դեւեր կ’հանեն, նոր լեզուներ կ’խօսեն.
18
Օձեր վեր կ’առնեն, եւ եթէ մի մահադեղ խմեն, նորանց վնաս չի տալ. հիւանդների վերայ ձեռք կ’դնեն, եւ նորանք կ’առողջանան։
19
Արդ Տէրը նորանց հետ խօսելուց յետոյ, երկինքը համբարձաւ, Աստուծոյ աջ կողմը նստեց։
20
Նորանք էլ դուրս գնացին, ամեն տեղ քարոզում էին, եւ Տէրը գործակցում էր նորանց եւ խօսքը հաստատում էր այն նշաններովը որ հետեւում էին։ Ամէն։
← Chapter 15