bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
/
Job 40
Job 40
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
1
Եւ Եհովան Յոբին պատասխանելով ասեց.
2
Ամենակարողի հետ վիճողը պիտի կարողանա՞յ խրատել նորան. Աստուծուն յանդիմանողը թող պատասխանէ։
3
Եւ Յոբը պատասխանեց Եհովային եւ ասեց.
4
Ահա ես նուաստ եմ, ի՞նչ պատասխանեմ. ձեռքս բերանիս եմ դնում։
5
Մէկ խօսել եմ, այլ եւս չեմ պատասխանիլ. Եւ միւսանգամ էլ, եւ չեմ կրկնիլ։
6
Եւ Եհովան պատասխան տուաւ փոթորկից Յոբին եւ ասեց.
7
Հիմա մէջքդ գօտեպնդիր քաջազունի պէս, որ քեզ հարցնեմ, եւ դու ինձ իմացրու,
8
Յիրաւի պիտի խափանե՞ս իմ դատաստանը, ինձ յանցաւո՞ր անես, որպէս զի դու արդարանաս։
9
Կամ թէ բազո՞ւկ ունիս Աստուծոյ նման, եւ կարո՞ղ ես ձայնովդ նորա պէս որոտալ։
10
Մէկ զրդարուիր փառքով ու մեծութիւնով, եւ պայծառութիւն ու շքեղութիւն հագիր.
11
Թափիր բարկութեանդ եռանդը, եւ մտիկ տուր ամեն հպարտին, եւ խոնարհեցրու նորան.
12
Մտիկ տուր ամեն հպարտին, նուաճիր նորան, եւ խորտակիր ամբարիշտներին իրանց տեղը.
13
Թաղիր նորանց միասին հողի մէջը, և նորանց երեսները կապիր ծածկոցով.
14
Այն ժամանակ ես էլ քեզ կգովեմ, որ քո աջ ձեռքը քեզ օգնում է։
15
Ահա Բեհեմովթը, որին ես քեզ հետ ստեղծեցի, խոտը արջառի պէս է ուտում.
16
Ահա նորա ոյժը իր մէջքումն է, եւ նորա զօրութիւնը իր փորի մկանունքումն է։
17
Նա ծռում է իր ազգին եղեւինի նման, նորա ազդրերի ջիղերը հիւսուած են։
18
Նորա ոսկորները պղնձի խողովակներ են, նորա ոսկորները երկաթի նիգեր են։
19
Նա Աստուծոյ գործերի գլխաւորն է. Նորա Արարիչը կմօտեցնէ նորան իր սուրը։
20
Որովհետեւ սարերը նորա համար կերակուր են բերում, եւ դաշտի բոլոր գազանները խաղում են այնտեղ.
21
Ստուերախիտ ծառերի տակին է նա պառկում՝ եղէգների շուքումը եւ ճահիճներում.
22
նորան ծածկում են ստուերախիտ ծառերի հովանիները, նորան պատում են հեղեղատների ուռիները։
23
Ահա գետը վարարելիս նա չէ վրդովվում. Ապահով է նա եթէ յորդանանն էլ յորդէ դէպի նորա բերանը։
24
Նորա աչքի առաջին նա կբռնուի՞, որոգայթի լարերով կարելի՞ է ծակել նորա քիթը։
← Chapter 39
Chapter 41 →