bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
/
Job 32
Job 32
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
1
Եւ այս երեք մարդիկը դադարեցին Յոբին պատասխան տալուց, որովհետեւ նա իր աչքին արդար էր։
2
Եւ Ռամի ցեղից Բուզացի Բարաքիէլի որդի՝ Եղիուսի բարկութիւնը բորբոքուեց. Նորա բարկութիւնը բորբոքուեց Յոբի վերայ՝ իր անձն Աստուածանից արդարացնելու համար։
3
Եւ իր երեք ընկերների դէմ էլ բորբոքուեց նորա բարկութիւնը, նորա համար որ պատասխան չգտան, եւ Յոբին յանցաւոր էին անում։
4
Եւ Եղիուսն սպասել էր յոբի խօսելուն, որովհետեւ նորանք հասակով նորանից ծեր էին։
5
Բայց երբոր Եղիուսը տեսաւ, որ այն երեք մարդկանց բերանումը պատասխան չկար, այն ժամանակ բորբոքուեց նորա բարկութիւնը։
6
Եւ Բուզացի բարաքիէլի որդի Եղիուսը պատասխանելով ասեց. Ես հասակով փոքր եմ, իսկ դուք ալեւորներ էք. Նորա համար ես ետ կացի եւ վախեցի իմ գիտութիւնը ձեզ յայտնելու։
7
Ասեցի. Թող տարիքը խօսեն, եւ տարիների շատութիւնը իմաստութիւն հասկացնեն։
8
Բայց մարդիս միջինը հոգին է, եւ Ամենակարողի շունչն է նորանց հանճար տալիս։
9
Մեծերը չեն իմաստունը, եւ ծերերը չեն դատաստան հասկացողը։
10
Նորա համար ասեցի. Ինձ մտիկ արա, որ գիտեցածս ես էլ պատմեմ։
11
Ահա ես սպասել եմ ձեր խօսքերին, ականջ եմ դրել ձեր հասկացողութեանը, մինչեւ որ քննեցիք խօսքերը։
12
Եւ երբոր ուշադրութեամբ ձեզ մտիկ էի անում, ահա Յոբին յանդիմանող չկար ձեզանից, որ պատասխանէր նորա ասածներին։
13
Միայն թէ չասէք՝ թէ Իմաստութիւն գտանք. Աստուած կյաղթէ նորան, ոչ թէ մարդ։
14
Եւ նա ինձ դէմ չշարեց իր խօսքերը, ես էլ ձեր խօսքերովը չեմ պատասխանելու իրան։
15
Նորանք ապշեցին, այլեւս չպատասխանեցին, խօսքերը հեռացան նորանցից։
16
Եւ ես սպասել եմ մինչեւ որ էլ չեն խօսում, մինչեւ որ կանգնել են եւ էլ չեն պատասխանում։
17
Ես էլ եմ խօսելու իմ բաժինը, գիտեցածս ես էլ ասեմ։
18
Որովհետեւ լիքն եմ խօսքերով, ներսիս հոգին նեղում է ինձ։
19
Ահա որովայնս չբացուած գինիի նման է. Նոր տկերի պէս, որ տրաքվում են։
20
Ասեմ որ հանգստանամ. Շրթունքներս բանամ եւ պատասխանեմ.
21
Ոչ ոքի երեսպաշտութիւն չանեմ, եւ ոչ մէկի չշողոքորթեմ.
22
Որովհետեւ ես շողոքորթել չգիտեմ. Շուտով կվերացնէր ինձ իմ Արարիչը։
← Chapter 31
Chapter 33 →