bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
/
Job 23
Job 23
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
1
Եւ Յոբը պատասխանելով ասեց.
2
Այսօր էլ դառն է գանգատս, հարուածս ծանր է իմ հառաչանքիցը։
3
Երանի՜ թէ գիտենայի թէ նորան ինչպէս գտնեմ. Կգնայի մինչեւ նորա աթոռը։
4
Կտարածէի նորա առաջին իմ դատը, եւ բերանս փաստերով կլցնէի։
5
Կգիտենայի այն խօսքերը որ պիտի պատասխանէր. Եւ կիմանայի թէ ինձ ինչ կասէր։
6
Մի՞թէ ոյժի շատութեամբը կվիճէր ինձ հետ. Ոչ. Այլ Նա ինձ ուշադրութիւն կանէր։
7
Այնտեղ ուղիղը վիճաբանում է նորա հետ. Եւ ես յաւիտեան կազատուէի իմ Դատաւորիցը։
8
Ահա գնում եմ դէպի արեւելք, եւ նա չկայ. Եւ դէպի արեւմուտք՝ եւ նորան չեմ նշմարում։
9
Դէպի հիւսիս՝ իր գործողութիւնումը, եւ չեմ գիտում. Հարաւումն է ծածկվում, եւ ես նորան չեմ տեսնում։
10
Սակայն նա գիտէ իմ ճանապարհը. ինձ փորձելիս՝ ես ոսկիի նման դուրս կգամ։
11
Նորա քայլումը պինդ է իմ ոտքը, նորա ճանապարհը պահել եմ եւ չեմ մոլորուել։
12
Նորա շրթունքների պատուիրանքներից չեմ շեղուել, իմ կանոնիցն աւելի պահեցի նորա բերանի խօսքերը։
13
Բայց նա մէկ մտքի վերայ է, ո՞վ նորան կդարձնէ. Եւ սրտին ուզածն անում է։
14
Այսպէս նա կկատարէ ինձ համար սահմանուածը. Եւ սորանց նման շատ բաներ կան նորա մօտ։
15
Նորա համար նորա ներկայութիւնիցը զարհուրում եմ, մտածելիս վախենում եմ նորանից։
16
Եւ Աստուած թուլացնում է սիրտս, եւ Ամենակարողը զարհուրեցնում է ինձ։
17
Որովհետեւ ես չփչացայ խաւարիցն առաջ, եւ իմ առաջին չծածկեց մութը։
← Chapter 22
Chapter 24 →