bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
/
Job 12
Job 12
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
1
Եւ յոբը պատասխանելով ասեց.
2
Արդարեւ դուք էք միայն ժողովուրդ, եւ ձեզ հետ մեռնելու է իմաստութիւնը։
3
Ես էլ ձեզ պէս խելք ունիմ, ես ձեզանից պակաս չեմ. Եւ այսպիսի բաներ ո՞վ չգիտէ։
4
Իր բարեկամից ծաղր եղող եմ դառել ես, որ Աստուծուն կանչեցի, եւ նա պատասխանեց. Ծաղրվում է արդարը՝ կատարեալը։
5
Թշուառին արհամարհանք է վայելում ապահովի կարծիքի համեմատ, որ պատրաստ է ոտքը սահողի համար։
6
Ապահով են աւազակների վրանները, եւ հանդարտ՝ Աստուծուն բարկացնողներինը, որ կարծես թէ Աստուծուն տանում է իր ձեռքին։
7
Բայց ա՛ղէ հարցրու անասուններին, որ քեզ սովորեցնեն, եւ երկնքի թռչուններին, որ քեզ իմացնեն։
8
Կամ խօսիր երկրի հետ, եւ նա քեզ կսովորեցնէ, եւ քեզ կպատմեն ծովի ձկները։
9
Ո՞վ չի հասկանալ այս բոլոր բաներովը, որ Տիրոջ ձեռքն է արել այս բաները,
10
Որ նորա ձեռքին է բոլոր կենդանիի կեանքը, եւ բոլոր մարդկային մարմնի հոգին։
11
Մի՞թէ ականջը չէ որոշում խօսքերը, եւ ուտող քիմքը՝ համն առնում։
12
Ալեւորներումն է իմաստութիւնը, եւ երկայն օրերում՝ գիտութիւնը։
13
Նորանում է իմաստութիւնը եւ զօրութիւնը. Խորհուրդը եւ գիտութիւնը նորանն է։
14
Տես՝ նա կքանդէ, ու չի շինուիլ. մէկի վերայ կկողպէ, ու չի բացուիլ։
15
Տես՝ նա կապում է ջուրերը, եւ նորանք չորանում են, եւ բաց է թողում նորանց, ու երկիրը տակն ու վերայ են անում։
16
Զօրութիւնն ու հանճարը նորա մօտ է. Նորանն են մոլորեցնողն ու մոլորեալը։
17
Նա ման է ածում խորհրդականներին կողոպտուած, եւ դատաւորներին՝ յիմարացած։
18
Նա է թագաւորների կապերը լուծում, եւ նա է նորանց մէջքին գօտի կապում։
19
Նա ման է ածում քահանաներին կողոպտուած, եւ զօրաւորներին կործանում է։
20
Անձնապաստաններից առնում է նա լեզուանիութիւնը, եւ ծերերի խելքը՝ խլում։
21
Ազնուականների վերայ անարգանք է թափում, եւ զօրաւորների կապը թուլացնում է։
22
Պարզում է խորերը խաւարից, եւ մահուան ստուերը դուրս է բերում լոյսի մէջ։
23
Ազգերին յաջողութիւն է տալիս՝՝, եւ նորանց կորցնում է. Փռում է ազգերը եւ նորանց՝ հաւաքում։
24
Առնում է երկրի ժողովուրդների գլխաւորների խելքը, եւ մոլորեցնում է նորանց անճանապարհ անապատում։
25
Նորանք խարխափում են խաւարում, եւ լոյս չունին. Եւ նա նորանց մոլորեցնում է արբածների պէս։
← Chapter 11
Chapter 13 →