bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
/
Jeremiah 45
Jeremiah 45
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
1
Այն խօսքը որ խօսեց Երեմիա մարգարէն Ներիայի որդի Բարուքի հետ, երբոր նա գրքում գրում էր այս խօսքերը Երեմիայի բերանիցը Յուդայի թագաւոր Յովսիայի որդի Յովակիմի չորրորդ տարին ասելով.
2
Քեզ համար այսպէս է ասում Իսրայէլի Տէր Աստուածը, ով Բարուք.
3
Դու ասեցիր. Ոհ վայ ինձ, որ Տէրը տրտմութիւն է աւելացրել իմ ցաւի վերայ, ես վաստակել եմ հեծելուցս, եւ հանգստութիւն չեմ գտնում։
4
Նորան այսպէս ասիր. Տէրը այսպէս է ասում. Ահա իմ շինածը ես քանդում եմ, եւ իմ տնկածը ես խլում եմ, այսինքն այս բոլոր երկիրը։
5
Եւ դու քեզ համար մեծամեծ բանե՞ր ես որոնում. մի որոնիր. որովհետեւ ահա ես չարիք եմ բերելու բոլոր մարմնի վերայ, ասում է Տէրը, եւ ես քո անձը քեզ տալիս եմ իբրեւ աւար այն ամեն տեղերումը, ուր որ գնաս։
← Chapter 44
Chapter 46 →