bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
/
Jeremiah 43
Jeremiah 43
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
1
Եւ երբոր Երեմիան վերջացրեց դէպի բոլոր ժողովուրդը իրանց Տէր Աստուծոյ բոլոր խօսքերը խօսելը, որ իրանց Տէր Աստուածը ուղարկել էր նորանց մօտ՝ այսինքն այս ամեն խօսքերը,
2
Այն ժամանակ Ովսէիայի որդի Ազարիան եւ Կարէի որդի Յօհանանը եւ բոլոր ամբարտաւան մարդիկը խօսեցին եւ ասեցին Երեմիային. Դու սուտ ես խօսում, քեզ չէ ուղարկել մեր Տէր Աստուածը ասելով թէ Եգիպտոս մի գնաք այնտեղ պանդխտանալու համար.
3
Այլ Ներիայի որդի Բարուքն է քեզ գրգռում մեզ դէմ, որ մեզ մատնէ Քաղդէացիների ձեռքը, որ մեզ մեռցնեն, եւ որ մեզ գերի տանեն Բաբիլոն։
4
Եւ Կարէի որդի Յօհանանը եւ բոլոր զօրավարները եւ բոլոր ժողովուրդը չ'լսեցին Տիրոջ ձայնին, որ Յուդայի երկրումը մնային։
5
Այլ Կարէի որդի Յօհանանը եւ բոլոր զօրավարները առան Յուդայի բոլոր մնացորդը, որոնք ետ էին դառել այն ամեն ազգերից, ուր որ աքսորուել էին, որ պանդխտանան Յուդայի երկրումը.
6
Այսինքն մարդկանցը եւ կանանցը եւ երեխաներին եւ թագաւորի աղջկերանցը եւ այն բոլոր անձերին, որոնց թողել էր Նաբուզարդան դահճապետը Սափանի որդիի Աքիկամի որդի Գոդողիայի մօտ, եւ Երեմիա մարգարէին եւ Ներիայի որդի Բարուքին.
7
Եւ գնացին Եգիպտոսի երկիրը, որովհետեւ չ'լսեցին Տիրոջ ձայնին, եւ գնացին մինչեւ Տափնաս։
8
Եւ Տիրոջ խօսքը եղաւ Երեմիային Տափնասում ասելով.
9
Ձեռքդ մեծ մեծ քարեր առ եւ նորանց թաղիր աղիւսատան կաւի մէջ, որ Փարաւօնի տան մուտքումն է Տափնասի մէջ, Յուդայի մարդկանց աչքի առաջին։
10
Եւ ասիր նորանց. Այսպէս է ասում Զօրաց Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Ահա ես կ'ուղարկեմ եւ կ'առնեմ իմ ծառայ՝ Բաբիլոնի թագաւոր Նաբուգոդոնոսորին եւ նորա աթոռը կ'դնեմ այս քարերի վերայ, որոնք ես թաղեցի, եւ նա պիտի տարածէ իր գահոյքը նորանց վերայ։
11
Եւ պիտի գայ եւ պիտի զարկէ Եգիպտոսի երկիրը, որը մահու համար՝ մահուան, եւ ո՛րը գերութեան համար՝ գերութեան, եւ ո՛րը սուրի համար՝ սուրին։
12
Եւ ես կրակ պիտի վառեմ Եգիպտոսի աստուածների տներումը. եւ նա պիտի այրէ նորանց, եւ նորանց գերի տանէ. եւ նա պիտի իր վերայ փաթաթէ Եգիպտոսի երկիրը, ինչպէս որ հովիւը փաթաթում է իր հանդերձը իր վերայ. եւ նա խաղաղութեամբ պիտի դուրս գայ։
13
Եւ նա պիտի կոտրատէ Եգիպտոսում եղող Բեթսամիւսի արձանները, եւ Եգիպտոսի աստուածների տները կրակով պիտի այրէ։
← Chapter 42
Chapter 44 →