bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
/
Isaiah 64
Isaiah 64
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
1
Ոհ թէ ճեղքէիր երկինքը՝ վայր իջնէիր. քո առաջը սարերը պիտի հալուէին՝
2
Ինչպէս կրակով վառվում է խռիւը, եւ ջուրը եփում՝ կրակով. որ իմացնէիր քո անունը քո թշնամիներին, եւ քո երեսից դողային ազգերը։
3
Երբոր դու արիր այն սոսկալի բաները, որ մենք չէինք սպասում, եւ իջար, քո երեսից սարերը հալուեցան։
4
Եւ յաւիտենից ի վեր չէ լսուած եւ ականջի չէ հասած, աչք էլ չէ տեսել, որ քեզանից բաց մէկ ուրիշ աստուած այսպիսի բաներ անէր իրան յուսացողներին։
5
Դու հասնում ես ուրախ եղողին եւ արդարութիւն անողին, որ յիշում են քեզ քո ճանապարհներումը. ահա դու բարկացար, եւ մենք յանցաւոր էինք. յաւէտ դորանցում ենք գտնվում. մի՞թէ մենք կփրկուինք։
6
Եւ մենք ամենքս պիղծ բանի պէս ենք դառել, եւ դաշտանի շորի պէս է մեր ամեն արդարութիւնը, եւ տերեւի պէս մենք ամենքս թոռոմել ենք, եւ մեր յանցանքները քամիի պէս վեր են առնում մեզ։
7
Եւ քո անունը կանչող չկայ, մէկ զարթնող՝ որ քեզանով զօրանար. որովհետեւ դու ծածկել ես քո երեսը մեզանից, եւ մեզ մաշեցնում ես մեր անօրէնութիւնների միջոցովը։
8
Եւ հիմա, ով Տէր, դու ես մեր հայրը. մենք կաւն ենք, եւ դու՝ մեր բրուտը, եւ քո ձեռքի գործ ենք մենք ամենքս։
9
Խիստ մի բարկանար, ով Տէր, եւ մի յաւիտեան յիշիր անօրէնութիւնը, ահա նայիր մէկ, ամենքս քո ժողովուրդն ենք։
10
Քո սուրբ քաղաքները անապատ են եղել, Սիօնը անապատ է դառել, Երուսաղէմը՝ աւերակ։
11
Մեր սրբութեան եւ մեր փառաց տունը, որի մէջ քեզ օրհներգում էին մեր հայրերը, կրակի ճարակ է դառել. եւ մեր ամեն ցանկալիքը ամայի են դառել։
12
Այս բաների վերայ պիտի զսպե՞ս քեզ, ով Տէր, պիտի լռե՞ս եւ մեզ անչափ նեղե՞ս։
← Chapter 63
Chapter 65 →