bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
/
Isaiah 53
Isaiah 53
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
1
Ո՞վ հաւատաց մեր լուրին, եւ Տիրոջ բազուկը ո՞ւմ յայտնուեցաւ։
2
Որովհետեւ նա մատաղատունկի պէս դուրս եկաւ նորա առաջին, եւ արմատի պէս՝ ծարաւուտ երկրից. ոչ կերպարանք ունէր, ոչ էլ վայելչութիւն, եւ մենք տեսանք նորան, եւ մի տեսք չկար, որ նորան ախորժէինք։
3
Նա անարգուած եւ մարդկանց երեսից ընկած, հարուածների տէր եւ ցաւի տեղեակ եղաւ, եւ մի այնպիսի, որից պէտք է երես ծածկել. անարգուած էր, եւ մենք նորան ոչինչ էինք համարում։
4
Յիրաւի՜ նա մեր ցաւերը վեր առաւ, եւ մեր վիշտերը բեռնեց իր վերայ, բայց մենք նորան պատուհարուած էինք համարում, Աստուածանից զարկուած եւ նկուն եղած։
5
Բայց նա մեր մեղքերի համար վիրաւորուեցաւ, եւ մեր անօրէնութիւնների համար հարուածուեցաւ, մեր խաղաղութեան պատիժը նորա վերայ եղաւ, եւ նորա վէրքերովը մենք բժշկուեցանք։
6
Մենք ամենքս աչխարների պէս մոլորուեցանք, իւրաքանչիւրն իր ճանապարհին դառաւ. եւ Տէրը նորա վերայ դրաւ մեր ամենի մեղքը։
7
Նա անիրաւութիւն կրեց եւ չարչարուեցաւ, բայց իր բերանը չբացաւ, ինչպէս մի ոչխար որ մորթուելու է տարվում, եւ ինչպէս մի մունջ մաքի իր խուզողների առաջին, այնպէս իր բերանը չբացաւ։
8
Կալանքից եւ դատապարտութիւնից վեր առնուեցաւ եւ նորա ազգատոհմը ո՞վ կարող է պատմել. որովհետեւ նա կտրուեցաւ կենդանիների երկրիցը. իմ ժողովրդի մեղքի համար նա զարկուեցաւ։
9
Եւ ամբարիշտների հետ որոշուեցաւ նորա գերեզմանը, բայց հարուստի հետ եղաւ նա մեռած ժամանակը. ըստ որում նա զրկողութիւն չէր արել, եւ խաբէութիւն չկար նորա բերանումը։
10
Բայց Տէրը հաճեց նորան զարկել՝ ցաւեցնել. երբոր նորա հոգին մեղքի զոհն արաւ, նա պիտի սերունդ տեսնէ, եւ օրերը երկրացնէ. եւ Տիրոջ հաճութիւնը պիտի յաջողուէ նորա ձեռքովը։
11
Իր անձի աշխատութեան պտուղը պիտի տեսնէ եւ կշտանայ. իր գիտութեամբը պիտի արդարացնէ իմ արդար ծառան շատերին, որովհետեւ նորանց անօրէնութիւնը ինքը կրեց։
12
Նորա համար նորան բաժին պիտի տամ շատերի հետ, եւ նա հզօրների հետ աւար պիտի բաժանէ, նորա փոխարէն որ իր անձը մատնեց մահուան, եւ յանցաւորների հետ հաշուեցաւ. եւ նա շատերի մեղքը վեր առաւ, եւ յանցաւորների համար միջնորդեց։
← Chapter 52
Chapter 54 →