bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
/
Isaiah 4
Isaiah 4
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
1
Եւ այն օրը եօթը կին պիտի մէկ մարդ բռնեն եւ ասեն. մեր հացն ուտենք եւ մեր հագուստը հագնենք, միայն թէ քո անունը կոչուի մեզ վերայ. մեր նախատինքը վեր առ։
2
Այն օր Տիրոջ շառաւիղը կլինի զարդի եւ փառքի համար. եւ երկրի պտուղը պարծանք ու պատիւ կլինի Իսրայէլի փրկուածների համար։
3
Եւ այնպէս պիտի լինի որ Սիօնի մնացածը եւ Երուսաղէմի մնացորդը սուրբ պիտի կոչուին. ամենքը որ գրուած են կեանքի համար Երուսաղէմումը։
4
Երբոր Տէրը լուացած կլինի Սիօնի աղջկերանց աղտը, եւ Երուսաղէմի արիւնները նորա միջիցը մաքրած կլինի, իրաւունքի հոգով եւ այրող հոգով։
5
Եւ Տէրը կշինէ Սիօն սարի ամեն տեղերի վերայ եւ նորա ժողովքների վերայ՝ ցերեկով ամպ եւ մէգ, իսկ գիշերը փայլուն կրակի բոց. որովհետեւ ամեն փառքի վերայ հովանի պիտի լինի։
6
Եւ նա վրան կդառնայ ցերեկը հովանի տալու համար տաքութեան դէմ, եւ ապաստանարան ու ծածկոց՝ մրրիկի եւ անձրեւի դէմ։
← Chapter 3
Chapter 5 →