bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
/
Isaiah 25
Isaiah 25
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
1
Եհովայ, դու իմ Աստուածն ես. Ես քեզ բարձրացնում եմ, գովում եմ քո անունը. որովհետեւ դու սքանչելիք արիր, վաղեմի խորհուրդներ, հաւատարմութիւն եւ ճշմարտութիւն։
2
Որովհետեւ քաղաքիցը հողակոյտ շինեցիր, պարսպաւոր քաղաքը՝ փլատակ. Քաղաքը՝ օտարների պալատ, յաւիտեան չէ շինուելու։
3
Նորա համար քեզ պիտի պատուէ զօրաւոր ժողովուրդը, ահարկու ազգերի քաղաքը պիտի վախենայ քեզանից։
4
Որ դու ապաստան եղար աղքատին, ապաստան՝ չքաւորին նորա նեղութեան մէջ, ապաւէն՝ փոթորիկից, հովանի՝ տաքութիւնից. Որովհետեւ զօրաւորների կատաղութիւնը պատ քանդող փոթորիկի նման է։
5
Օտարների աղմուկը տաքութեան պէս է չոր տեղում, որ դու խոնարհեցրիր. Տաքութիւնը ամպի հովանիով անցնելու պէս բռնաւորների երգը պիտի իջնէ։
6
Եւ Զօրաց Տէրը բոլոր ազգերի համար այս սարի վերայ խնջոյք է անելու պարարտ բաներով հին գինիներով, ծուծով լիքը պարարտ բաներով, հին եւ մաքրուած գինիներով։
7
Եւ բնաջինջ է անելու այս սարի վերայ երեսի ծածկոցը, որ ծածկում է բոլոր ժողովուրդներին, եւ այն վարագոյրը որ վարագուրուած է բոլոր ազգերի վերայ։
8
Նա պիտի կլանէ մահին յաւիտեան, եւ Եհովայ Տէրը պիտի ջնջէ արտասուքը ամեն երեսից, եւ իր ազգի ամօթը պիտի հեռացնէ բոլր երկրի վերայից, որովհետեւ Տէրն է ասում։
9
Եւ այն օրն ասելու են, ահա մեր Աստուածը, որին մենք յուսացել ենք, եւ նա մեզ փրկեց. Եհովան է սա, որին յուսացել ենք, ուրախանալու եւ ցնծալու ենք նորա փրկութիւնովը։
10
Որովհետեւ Տիրոջ ձեռքը հանգչելու է այս սարի վերայ. Եւ Մովաբը ջարդուելու է նորա տակին, ինչպէս որ խոզանը կոխ է տրվում աղբահարումը։
11
Եւ նա տարածելու է իր ձեռքերը նորա մէջ, ինչպէս որ տարածում է լողացողը լողանալիս, բայց նա պիտի ցածացնէ նորա հպարտութիւնը նորա ձեռքերի հնարքների հետ։
12
Եւ քո պարիսպների բարձր ամրութիւնը նա պիտի խոնարհեցնէ, ցածացնէ, մինչեւ փոշին գետնովը տայ։
← Chapter 24
Chapter 26 →