bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
/
Isaiah 20
Isaiah 20
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
1
Այն տարին, որ Տարաթանը Սարգոն թագաւորից ուղարկուելով եկաւ Ազովտոս, եւ Ազովտոսի հետ պատերազմեց ու նորան յաղթեց,
2
Այն ժամանակ Տէրը խօսեց Ամովսի որդի Եսայիայի ձեռովն ասելով. Գնա հանիր քուրձը քո մէջքիցը, եւ կօշիկներդ հանիր քո ոտներիցը. եւ նա այնպէս արաւ, եւ շրջում էր մերկ եւ բոկոտն։
3
Եւ Տէրն ասեց. ինչպէս որ իմ ծառայ Եսայիան շրջեցաւ մերկ եւ բոկոտն, որ երեք տարուայ նշան եւ ցոյց լինի Եգիպտոսի եւ Եթովպիայի համար,
4
Այնպէս էլ Ասորեստանի թագաւորը գերի է քշելու Եգիպտոսին եւ Եթովպիայի գերեալներին՝ երիտասարդներին եւ ծերերին՝ մերկ եւ բոկոտն եւ նստելատեղիքը բաց Եգիպտոսի նախատինքի համար։
5
Եւ պիտի զարհուրեն եւ ամաչեն եթովպիայից՝ իրանց յոյսիցը, եւ Եգիպտոսից՝ իրանց փառքիցը։
6
Եւ այն օրը այս ծովեզերեայ երկրի բնակիչը ասելու է. Ահա սա է մեր ապաստանարանը, ուր որ փախել էինք օգնութեան համար, որ փրկուէինք Ասորեստանի թագաւորի երեսից. ուրեմն մենք ի՞նչպէս ենք ազատուելու։
← Chapter 19
Chapter 21 →