bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
/
Isaiah 18
Isaiah 18
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
1
Ով թեւաւոր շառաչողների երկիր, որ Եթովպիայի գետերի այն կողմին է.
2
Որ դեսպաններ է ուղարկում ծովով պրտուեղէն նաւակներում ջրի երեսին։ Գնացէք, ով արագընթաց դեսպաններ, այն ազգի մօտ, որ երկայնահասակ եւ կոկուած է. Սկզբիցը մինչեւ հիմա ահեղ ժողովրդի մօտ, մի ազգ որ տալիս է հրաման ու հրաման եւ ոտնակոխում, որի երկիրը գետերը բաժին բաժին են անում։
3
Ով աշխարհի բոլոր բնակիչները, երկրի բնակողները, երբոր դրօշակը բարձրանայ սարերի վերայ, նայեցէք, եւ երբոր փողը հնչուի ականջ դրէք։
4
Որովհետեւ տէրն ինձ այսպէս է ասել. Ես հանգիստ եմ լինելու եւ նայելու եմ իմ բնակարանումը, ինչպէս պայծառ տաքութիւնը արեւի ժամանակին, եւ ցօղաբեր ամպը՝ հունձքի տաքումը։
5
Որովհետեւ հունձքից առաջ ընձիւղը մեծանալիս, եւ աճելով ազոխ կդառնայ խաղողի ծաղիկը. Այն ժամանակ ճիւղերը կտրելու է յօտոցով, եւ ուռերը հեռացնելու եւ կոտրատելու է։
6
նորանք մէկտեղ պիտի թողուին սարերի գիշատիչ թռչուններին եւ երկրի գազաններին. Եւ գիշատիչ թռչուններն ամառը նորանց վերայ կանցնեն, եւ երկրի բոլոր գազանները նորա վերայ կձմեռեն։
7
Այն ժամանակ ընծայ է բերուելու Զօրաց Տիրոջը երկայնահասակ եւ կոկուած ազգիցը, եւ սկզբիցը մինչեւ հիմա ահեղ ժողովրդիցը, հրաման ու հրաման տուող ու ոտնակոխ անող ազգիցը, որի երկիրը բաժին բաժին են անում գետերը՝ Զօրաց Տիրոջ անուան տեղը՝ Սիօնի սարը։
← Chapter 17
Chapter 19 →