bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
/
Isaiah 15
Isaiah 15
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
1
Մովաբի պատգամը։ Հիրավի գիշերով կործանվեցավ Մովաբի Ար քաղաքը, ամայացավ. հիրավի գիշերով կործանվեցավ Մավաբի Կիր քաղաքը, ամայացավ:{nl}
2
Վեր է գնում տաճարը եւ Դեբոնը՝ այն բարձր տեղերը լաց լինելու համար. Նաբաւի եւ Մեդաբայի վերայ Մովաբը պիտի ողբայ. նորա ամեն գլուխների վերայ կնտութիւն կայ, ամեն մօրուք կտրուած է։
3
Նորա փողոցներումը քուրձ են հագել, նորա կտուրներին եւ հրապարակներումը բոլորը ողբում է, վայր են իջնումը լաց լինելով։
4
Եւ Եսեբոնն ու Եղէաղէն աղաղակում են, մինչեւ Յասսան լսվում է նորանց ձայնը. նորա համար Մովաբի սպառազէնները կոծ են անում, նորա սիրտը դողում է։
5
Իմ սիրտն աղաղակում է Մովաբի համար. նորա փախստականները հասել են մինչեւ Սեգովրը՝ մինչեւ Էգլաթ-Շելիշան. Որովհետեւ Ղուիթի զառիվերը լալով պիտի վեր գնան, որովհետեւ Որոնայիմի ճանապարհումը կոտորածի աղաղակով պիտի բղաւեն։
6
Նորա համար որ Նեմերիմի ջրերը պիտի աւերուին, որ խոտը չորանալու է, կանաչը՝ վերջանալու, դալար չէ լինելու։
7
Նորա համար այն ստացուածքը, որ շինել էին, եւ իրանց պահածը ուռիների ձորն են տանելու։
8
Որովհետեւ աղաղակը շրջապատել է Մովաբի սահմանը, նորա ողբը հասնում է մինչեւ Եգլայիմը, եւ մինչեւ Բերելիմը՝ նորա ողբը։
9
Որ Դիմոնի ջրերը արիւնով պիտի լցուին, որ Դիմոնի վերայ պիտի բերեմ էլ աւելի՝ այսինքն առիւծին՝ Մովաբի ազատուածների վերայ եւ երկրի մնացորդների վերայ։
← Chapter 14
Chapter 16 →