bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
/
Hosea 14
Hosea 14
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
1
Ետ դարձիր, ով Իսրայէլ, քո Տէր Աստուծուն մօտ. որովհետեւ դու գլորուել ես անօրէնութեան պատճառով։
2
Ձեզ հետ խօսքեր վեր առէք եւ ետ դարձեք Տիրոջ մօտ. ասեցէք նորան. Ամեն անօրէնութիւն վեր առ, եւ ընդունիր բարութեամբ, եւ մենք պիտի մատուցանենք մեր շրթունքների զուարակները։
3
Ասորեստանցին մեզ չի փրկիլ. ձիերի վերայ չենք հեծնիլ, եւ մեր ձեռաց գործերին չենք ասել միւսանգամ. Ով մեր Աստուած. որովհետեւ որբը քեզանից կգտնէ ողորմութիւն։
4
Նորանց խոտորմունքը պիտի բժշկեմ, նորանց պիտի ձրի սիրեմ, որովհետեւ իմ բարկութիւնը ետ է դառել նորանցից.
5
Ես ցօղի պէս պիտի լինեմ Իսրայէլի համար. նա շուշանի պէս պիտի ծաղկէ, եւ արմատներ պիտի գցէ Լիբանանի պէս։
6
Նորա ոստերը պիտի տարածուին, եւ նորա վայելչութիւնը ձիթենիի պէս, եւ նորա բուրմունքը Լիբանանի պէս պիտի լինի։
7
Ետ պիտի դառնան նորա հովանում նստողները. պիտի կենդանանան ցորենով, եւ ծաղկեն որթի պէս, նորա յիշատակը Լիբանանի գինիին պէս պիտի լինի։
8
Եփրեմը պիտի ասէ. Ես էլ ի՞նչ ունիմ կուռքերի հետ։ Ես լսեցի նորա խնդրուածքը, եւ նորան խնամեցի, ես կանաչ մայրի ծառի պէս եմ. ինձանից է քո պտուղը գտնուելու։
9
Ո՞վ է իմաստուն, որ հասկանայ այս, կամ հասկացող, որ գիտենայ սորանց. որովհետեւ ուղիղ են Տիրոջ ճանապարհները եւ արդարները գնում են նորանցով. իսկ յանցաւորները կգլորուին նորանցում։
← Chapter 13