bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
/
Exodus 11
Exodus 11
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
1
Եւ Եհովան ասեց Մովսէսին. Փարաւօնի վերայ եւ Եգիպտոսի վերայ մէկ հարուած էլ եմ բերելու. նորանից յետոյ ձեզ այս տեղից կարձակէ. և հէնց որ արձակէ, ձեզ այս տեղից՝ շուտով դուրս պիտի անէ։
2
Հիմա խօսիր ժողովրդի ականջներին, եւ ամեն մարդ իր դրացուցը եւ ամեն կնիկ իր դրացուցը արծաթեղէն զարդեր եւ ոսկեղէն զարդեր խնդրեն։
3
Եւ Եհովան շնորհք տուաւ ժողովրդին Եգիպտացիների առաջին. եւ Մովսէսն էլ Եգիպտոսի երկրի մէջ Փարաւօնի ծառաների առաջին եւ ժողովրդի առաջին շատ մեծ մարդ էր։
4
Եւ Մովսէսն ասեց. Եհովան այսպէս է ասում, Կէս գիշերին ես դուրս կգամ Եգիպտոսի մէջ։
5
Եւ ամեն առաջինեկը կմեռնի Եգիպտոսի երկրումը՝ իր աթոռի վերայ նստող Փարաւօնի առաջինեկից մինչեւ երկանքի ետեւին եղող աղախնի առաջինեկը, եւ բոլոր անասունների առաջինեկը։
6
Եւ Եգիպտոսի բոլոր երկրումը մեծ աղաղակ կլինի որ նորա նմանը եղած չէ, ոչ էլ կլինի.
7
Եւ Իսրայէլի որդիների ոչ մէկի դէմ մարդից մինչեւ անասուն մի շուն էլ չի շարժիլ իր լեզուն. որ գիտենաք թէ Եհովան Եգիպտացիների եւ Իսրայէլի մէջտեղը տարբերութիւն է անում։
8
Եւ քո այս բոլոր ծառաները ինձ մօտ իջնեն, եւ ինձ խոնարհութիւն անեն ասելով. Դուրս գնա դու եւ բոլոր քեզ հետեւող ժողովուրդը. եւ նորանից յետոյ դուրս կգնամ։ Եւ Մովսէսը դուրս եկաւ Փարաւօնի մօտիցը բարկութեամբ։
9
Եւ Եհովան ասեց Մովսէսին. Փարաւօնը ձեզ չի լսելու, որպէս զի իմ հրաշքները շատացնեմ Եգիպտոսի երկրումը։
10
Եւ Մովսէսն ու Ահարօնն արին այս ամեն հրաշքները Փարաւօնի առաջին, եւ Եհովան կարծրացրեց Փարաւօնի սիրտը, եւ նա չարձակեց Իսրայէլի որդիքը իր երկրիցը։
← Chapter 10
Chapter 12 →