bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
/
Ecclesiastes 6
Ecclesiastes 6
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
1
Մի չարիք կայ, որ տեսել եմ արեգակի տակին, եւ նորանից շատ կայ մարդկանց մէջ.
2
Մի մարդ, որին Աստուած տուել է հարստութիւն, ստացուածք եւ փառք, որ ոչինչ պակասութիւն չունի իր հոգիի ցանկացած բաներից. բայց Աստուած նորան իշխանութիւն չէ տալիս նորանից վայելելու, այլ մի օտար մարդ է ուտում այն. Սա ունայնութիւն է եւ վատ ցաւ։
3
Եթէ մի մարդ հարիւր որդի ծնի, եւ շատ տարիներ ապրէ, եւ նորա տարիները շատ լինին, եւ նորա հոգին չկշտանայ բարիքիցը, եւ նա թաղում չունենայ, ես ասում եմ՝ որ վիժածը նորանից լաւ է։
4
Որովհետեւ նա ունայնութեամբ գալիս է, եւ խաւարով գնում, եւ խաւարում ծածկվում է նորա անունը։
5
Արեգակն էլ նորան չէ տեսել եւ չէ ճանաչել. Նա նորանից հանգիստ կլինի։
6
Եւ եթէ նա ապրէ հազար տարի կրկին անգամ, եւ մի լաւութիւն չտեսնէ. Չէ՞ որ ամենքն էլ մէկ տեղ են գնում։
7
Մարդիս բոլոր աշխատանքը իր բերանի համար է, սակայն հոգին չի կշտանալ։
8
Որովհետեւ իմաստունը ի՞նչ գերազանցութիւն ունի յիմարից, եւ ի՞նչ՝ այն ապրել գիտացող աղքատը ապրողների առաջին։
9
Լաւ է աչքով տեսնել քան թէ մտքով զբաղուիլ. Սա էլ է ունայն եւ քամիի աշխատանք։
10
Ինչ որ եղել է, նորա անունը արդէն գրուած է, եւ յայտնի է, որ մարդ է. Եւ որ նա չէ կարող վիճել իրանից Զօրաւորի հետ։
11
Որովհետեւ շատ խօսքեր կան, որ ունայնութիւնը շատացնում են. Մարդիս ի՞նչ օգուտ։
12
Որովհետեւ ո՞վ գիտէ թէ ինչն է լաւ մարդիս համար կեանքի մէջ, նա իր կեանքի սակաւաթիւ օրերումն ունայն է լինում, եւ նորանց շուքի պէս անց կացնում. Եւ ո՜վ էլ պիտի մարդիս իմացնէ, թէ ի՞նչ կլինի նորանից յետոյ արեգակի տակին։
← Chapter 5
Chapter 7 →