bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
/
Ecclesiastes 3
Ecclesiastes 3
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
1
Ամեն բանի ժամանակ կայ. Եւ ժամանակ՝ երկնքի տակի բոլոր ձեռնարկութեան։
2
Ծնելու ժամանակ, եւ մեռնելու ժամանակ. Տնկելու ժամանակ, եւ տնկածը պոկելու ժամանակ.
3
Սպանելու ժամանակ, եւ բժշկելու ժամանա. Քանդելու ժամանակ, եւ շինելու ժամանակ.
4
Լալու ժամանակ, եւ ծիծաղելու ժամանակ. Սգալու ժամանակ, եւ պարելու ժամանակ.
5
Քարեր դէն գցելու ժամանակ, եւ քարեր ժողովելու ժամանակ. Գրկելու ժամանա, եւ գրկելուց հեռանալու ժամանակ.
6
Որոնելու ժամանակ, եւ կորցնելու ժամանակ. Պահելու ժամանակ, եւ դէն գցելու ժամանակ.
7
Պատառելու ժամանակ, եւ կարելու ժամանակ. լռելու ժամանակ, եւ խօսելու ժամանակ.
8
Սիրելու ժամանակ, եւ ատելու ժամանակ. Պատերազմի ժամանակ, եւ խաղաղութեան ժամանակ։
9
Ի՞նչ օգուտ ունի նա, որ գործում է, իր քաշած աշխատանքիցը։
10
Տեսայ այն զբաղմունքը որ Աստուած տուել է մարդկանց որդիներին, որ նորանով զբաղուին։
11
Նա ամեն բան արել է վայելուչ իր ժամանակին, նաեւ յաւիտենականութիւնը դրել է նորանց սրտումը. Բայց այնպէս որ մարդս չէ կարող ըմբռնել Աստուծոյ արած գործքը գլխիցը մինչեւ ծայրը։
12
Իմացել եմ, որ նորանցում մի աւելի լաւ բան չկայ քան թէ լաւութիւն անելը իր կեանքում։
13
Ու նաեւ որ ամեն մարդ ուտում խմում է եւ իր բոլոր աշխատանքը վայելում. Դա Աստուծոյ պարգեւն է։
14
Իմացել եմ, որ ամեն ինչ որ Աստուած անում է, այն յաւիտենական է, նորա վերայ չի աւելացնուիլ, եւ նորանից չի պակասեցնուիլ, եւ Աստուած արել է որ վախենան նորա երեսիցը։
15
Ինչ որ կայ, այն արդէն կար. Եւ ինչ որ լինելու է, այն արդէն եղած է, եւ Աստուած կորոնէ անցկացածը։
16
Եւ էլի տեսայ արեգակի տակին դատի տեղը, որ անզգամութիւն կար այնտեղ. Եւ արդարութեան տեղը՝ որ այնտեղ անզգամութիւն կար։
17
Ես ասեցի իմ սրտումը. Արդարին եւ ամբարշտին Աստուած է դատում. Որովհետեւ ամեն ձեռնարկութեան ժամանակ կայ, եւ ամեն բանի համար՝ որ լինում է այնտեղ։
18
Ես ասեցի իմ սրտումը. Սա մարդկանց որդիների համար է, որ Աստուած փորձէ նորանց, որ տեսնեն թէ իրանք անասուններ են ինքն ըստ ինքեան։
19
Նորա համար որ մարդկանց որդիների պատահածը եւ անասուններին պատահածը, նորանց պատահածը մէկ է։ Ինչպէս սա է մեռնում, նոյնպէս էլ մեռնում է նա. Եւ ամենքի շունչը մէկ է. Եւ մարդս անասունից մի առաւելութիւն չունի. Որովհետեւ ամենն էլ ունայն է։
20
Ամենը գնում է մէկ տեղ, ամենը հողից է եղել եւ ամենը հող է դառնալու։
21
Ո՞վ գիտէ թէ մարդկանց որդիների հոգին վերեւ է գնում, եւ անասունի ոգին ցած է գնում գետինը։
22
Եւ ես տեսայ որ նորանից աւելի լաւութիւն չկայ, որ մարդ ուրախանայ իր գործքովը, որովհետեւ նորա բաժինը դա է. որովհետեւ ո՞վ պիտի տանէ նորան որ տեսնէ, թէ իրանից յետոյ ինչ է լինելու։
← Chapter 2
Chapter 4 →