bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
/
Deuteronomy 24
Deuteronomy 24
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
1
Երբոր մէկը կնիկ առնէ եւ նորա այրը դառնայ, եւ եթէ լինի որ նորա վերայ մի անարգութեան բան գտնէ եւ նա իր աչքին հաճոյ չլինի, այն ժամանակ նորա համար արձակման թուղթ գրէ եւ նորա ձեռքը տայ, եւ նորան իր տանիցն արձակէ։
2
Եւ երբոր նա նորա տանիցը դուրս գայ, եւ գնայ ուրիշ մարդի լինի,
3
Եթէ այն միւս այրն էլ նորան ատէ, թող արձակման թուղթ գրէ, եւ նորա ձեռքը տայ եւ իր տանիցը արձակէ, կամ եթէ միւս այրը մեռնէ, որ նորան իր համար կին առաւ,
4
Այն առաջին այրը, որ նորան արձակել է, կարող չլինի նորան դարձեալ իր համար կին առնել՝ նորա պղծուելուց յետոյ. որովհետեւ Եհովայի առաջին պղծութիւն է այս բանը. եւ այսպէս դու մեղքով չլեցնես այն երկիրը, որ քո Եհովայ Աստուածը քեզ կտայ իբրև ժառանգութիւն։
5
Նոր ամուսնացած մարդը պատերազմի չգնայ, եւ նորան ոչ մի պաշտօն չտրուի, մէկ տարի իր տանը ազատ լինի, եւ ուրախացնէ իր առած կնկան։
6
Ոչ ոք գրաւ չառնէ աղօրիքը կամ նորա վերի քարը. որովհետեւ կեանքն է գրաւ առած լինում։
7
Եթէ մի մարդ գտնուի, որ իր եղբայրների՝ այսինքն Իսրայէլի որդկանց մէկին գողանալով՝ նորան ծառայեցրել է կամ ծախել է, այն գողը թող մեռնէ. եւ քո միջիցը չարութիւնը վերացնես։
8
Բորոտութեան ախտի մասին զգուշութիւն արէք, որ զգուշանաք եւ անէք այն բոլորի համեմատ ինչ որ Ղեւտացի քահանաները ձեզ սովորեցնեն. ինչպէս որ ես նորանց պատուիրել եմ զգուշացէք որ անէք։
9
Յիշիր ինչ որ քո Եհովայ Աստուածը Մարիամին արաւ ճանապարհին Եգիպտոսիցը եկած ժամանակը։
10
Երբոր քո դրացիին մէկ բան փոխ տաս, նորա տունը չմտնես գրաւն առնելու համար.
11
Դուրսը կանգնես եւ փոխ առնող մարդը ինքը գրաւը դուրս բերէ քեզ մօտ։
12
Եւ եթէ նա աղքատ մարդ է, նորա գրաւովը չպառկես.
13
Նորա գրաւը անպատճառ ետ տաս արեգակը մտնելիս, որ նա իր հանդերձովը պառկէ եւ քեզ օրհնէ. եւ քեզ համար արդարութիւն լինի քո Եհովայ Աստուծոյ առաջին։
14
Աղքատ եւ կարօտ վարձկանին զրկանք չանես, թէ քո եղբայրներից՝ եւ թէ քո երկրի մէջ քո դռներում գտնուող օտարականներից լինի։
15
Նոյն օրը նորա վարձքը հատուցանես արեգակը չմտած որովհետեւ նա աղքատ է, եւ նա սրտանց փափաքում է նորան. չլինի որ քեզ համար Եհովային բողոքէ, եւ դու մեղքի տէր դառնաս։
16
Հայրերը չմեռցնուին որդկանց պատճառով, եւ որդիքը չմեռցնուին հայրերի մասին. ամեն մարդ իր յանցանքի համար մեռցնուի։
17
Օտարականի եւ որբի իրաւունքը չծռես, եւ որբեւայրիի հանդերձը գրաւ չառնես։
18
Եւ յիշիր որ Եգիպտոսումը ծառայ էիր, եւ քո Եհովայ Աստուածը քեզ այնտեղից ազատեց. նորա համար ես քեզ պատուիրում եմ որ այս բանն անես։
19
Երբոր քո արտի մէջ հունձքդ հնձես, եւ արտի մէջ մէկ որայ մոռացած լինես, ետ չդառնաս նորան առնելու համար, օտարականի, որբի եւ որբեւայրիի համար թող լինի. որպէս զի քո Եհովայ Աստուածը քեզ օրհնէ քո ձեռքերի ամեն գործքումը։
20
Երբոր ձիթենիդ թօթափես, մէկ մէկ պտղաքաղ չանես յետոյ. օտարականի, որբի եւ որբեւայրիի համար թող լինի։
21
Երբոր այգիիդ խաղողները ժողովես, յետոյ ճռաքաղ չանես. օտարականի, որբի եւ որբեւայրիի համար թող լինի։
22
Եւ յիշիր որ Եգիպտոսի երկրումը ծառայ էիր. նորա համար ես քեզ պատուիրում եմ որ այս բանն անես։
← Chapter 23
Chapter 25 →