bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
/
1 Corinthians 13
1 Corinthians 13
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
1
Եթէ մարդկանց եւ հրեշտակների լեզուներով խօսիմ, բայց սէր չունիմ, ես եղայ ձայն հանող պղինձ, կամ հնչեցող ծնծղայ։
2
Եւ եթէ մարգարէութիւն ունենամ, եւ գիտենամ ամեն խորհուրդները եւ ամեն գիտութիւնը. եւ եթէ ամեն հաւատքն ունենամ, մինչեւ սարերն էլ տեղափոխելու, բայց սէր չունիմ, ոչինչ եմ։
3
Եւ եթէ իմ ամեն ապրանքներն աղքատներին ուտեցնեմ եւ իմ մարմինը մատնեմ որ այրուի, բայց սէր չունիմ, ես ոչինչ օգուտ չեմ ունենալ։
4
Սէրը երկայնամիտ է՝ քաղցր է. սէրը չէ նախանձվում, չէ գոռոզանում, չէ հպարտանում։
5
Չէ լրբանում, իրը չէ որոնում, չէ գրգռվում, չարը չէ մտածում.
6
Անիրաւութեան վերայ չէ ուրախանում, բայց ուրախանում է ճշմարտութեան հետ.
7
Ամեն բանի դիմանում է. ամեն բան հաւատում է, ամեն բանի համար յոյս ունի, ամեն բանի համբերում է։
8
Սէրը երբէք չի վերջանալ. եթէ մարգարէութիններ կան՝ կխափանուին. եթէ լեզուներ՝ կլռեն. եթէ գիտութիւն՝ կխափանուի։
9
Որովհետեւ փոքր ի շատէ գիտենք. եւ փոքր ի շատէ մարգարէանում ենք։
10
Բայց երբոր կատարեալը գայ, այս փոքր ի շատէն կխափանուի։
11
Երբոր երեխայ էի՝ երեխայի պէս էի խօսում, երեխայի պէս էի մտածում, երեխայի պէս էի համարում. բայց երբոր մարդ եղայ, այն երեխայութեան բաները խափանեցի։
12
Որովհետեւ հիմա հայելու մէջ օրինակով ենք տեսնում, բայց այն ժամանակ դէմադէմ. հիմա փոքր ի շատէ եմ տեղեակ, բայց այն ժամանակն այնպէս կգիտենամ՝ ինչպէս գիտեցուած եմ։
13
Ապա ուրեմն մնում է հաւատք, յոյս, սէր. այս երեքը, եւ սորանցից մէծը սէրն է։
← Chapter 12
Chapter 14 →