bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
/
1 Chronicles 20
1 Chronicles 20
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
1
Եւ եղաւ հետևեալ տարին, որ թագաւորները պատերազմի դուրս գալու ժամանակին, Յովաբը դուրս հանեց զինուորաց զօրքը եւ աւերակ արաւ Ամմոնի որդկանց երկիրը, և եկաւ պաշարեց Ռաբբան. Դաւիթն էլ բնակվում էր Երուսաղէմում։ Եւ Յովաբը զարկեց Ռաբբան եւ նորան կործանեց։
2
Եւ Դաւիթն առաւ նորանց թագաւորի թագը նորա գլխիցը, եւ գտաւ որ ծանրութեամբ մի տաղանդ ոսկի էր նա, եւ նորանում պատուական ակունք կային, եւ դա դրուեցաւ Դաւիթի գլխին. և նա խիստ շատ աւար առաւ այն քաղաքից։
3
Եւ նորանում եղած ժողովրդին դուրս հանեց եւ սղոցեց սղոցով, երկաթի կամնասայլերով եւ տապարներով. և Դաւիթն այսպէս արաւ Ամմոնի որդկանց բոլոր քաղաքներին։ Եւ Դաւիթն ու բոլոր ժողովուրդը բնակուեցին Երուսաղէմում։
4
Եւ սորանից յետոյ եղաւ որ պատերազմ եղաւ Գազերում Փղշտացիների հետ. այն ժամանակ Ովսացի Սովբաքը զարկեց Ռափայի որդկանցից եղող Սեփիային եւ նորանց նուաճեց։
5
Եւ կրկին պատերազմ եղաւ Փղշտացիների հետ. և Յայիրի որդի Ելէանանը զարկեց Գէթացի Գողիաթի եղբօր Ղէեմիին, որի նիզակի բունը ոստայնանկաց գլանին պէս էր։
6
Եւ կրկին պատերազմ եղաւ Գէթում, ու մի երկայնահասակ մարդ կար, որի մատերը վեց վեց լինելով՝ քսանեւչորս էին, նա էլ էր Ռափայի ծնունդիցը։
7
Եւ նա նախատեց Իսրայէլին, բայց նորան զարկեց Դաւիթի եղբօր Սամաայի որդի Յովնաթանը։
8
Սորանք ծնուել էին Ռափայից Գէթումը, եւ վայր ընկան Դաւիթի եւ նորա ծառաների ձեռովը։
← Chapter 19
Chapter 21 →