bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-2018
/
Song of Solomon 7
Song of Solomon 7
armenian-2018
1
Ի՜նչ գեղեցիկ են քո քայլերը կոշիկներով, ո՛վ ազնվականի դուստր։ Քո ազդրերի կորությունը նման է մանյակի՝ շինված հմուտ վարպետի ձեռքով։
2
Քո պորտը բոլորակ բաժակ է՝ անպակաս խառը գինուց, քո փորը՝ ցորենի շեղջ՝ պատված շուշանով։
3
Զույգ ստինքներդ նման են զույգ ձագերի, մի այծյամի ծնած երկվորյակների։
4
Պարանոցդ՝ փղոսկրե աշտարակի պես, աչքերդ՝ ավազանների պես Եսեբոնի Բաթ-Րաբբիմի դռան մոտ, քիթդ՝ Լիբանանի աշտարակի նման, որ դեպի Դամասկոս է նայում։
5
Գլուխդ՝ քեզ վրա, Կարմեղոսին է նման, իսկ գլխիդ մազերը՝ ծիրանու նման. թագավորը տարված է քո խոպոպներով։
6
Ի՜նչ գեղեցիկ ես, ի՜նչ վայելուչ ես, ո՛վ իմ ցանկալի սիրուհի։
7
Քո այդ հասակը նման է արմավենու, իսկ ստինքներդ՝ ողկույզների։
8
Ասացի. «Արմավենու վրա ելնեմ, բռնեմ նրա ճյուղերը»։ Եվ քո ստինքները որթատունկի ողկույզների պես լինեին, իսկ ռունգերիդ հոտը՝ խնձորենիների հոտի պես։
9
Եվ քիմքդ՝ նման ազնիվ գինու, որ հոսում է իմ սիրեկանի համար, որ հոսում է իմ շրթունքների և ատամների վրա։
10
Ես իմ սիրեկանինն եմ, և նա էլ ինձ է ցանկանում։
11
Արի՛, ի՛մ սիրեկան, դուրս գանք դեպի դաշտը, օթևանենք գյուղերում։
12
Առավոտ կանուխ այգիները գնանք, տեսնենք՝ որթատունկը ծլարձակե՞լ է, կոկոնը բացվե՞լ է, նռնենիները ծաղկե՞լ են. այնտեղ սերս քեզ եմ տալու։
13
Մանրագորները բուրում են, և մեր դռների առաջ ամեն տեսակ ընտիր պտուղներ կան՝ թե՛ նոր և թե՛ հին, ո՛վ իմ սիրեկան, քեզ համար եմ պահել։
← Chapter 6
Chapter 8 →