bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-2018
/
Psalms 97
Psalms 97
armenian-2018
1
Տերն է թագավորում. երկիրը թող ցնծա, և շատ կղզիներ ուրախ լինեն։
2
Ամպ ու մառախուղ կա նրա չորս կողմը, արդարությունը և իրավունքը նրա գահի հիմքերն են։
3
Կրակ է գնում նրա առջևից և այրում է նրա չորս կողմը եղած թշնամիներին։
4
Նրա փայլակները լուսավորում են աշխարհը. երկիրը տեսնում է և դողում։
5
Սարերը մոմի պես հալվում են նրա ներկայությունից. ամբողջ երկիրը՝ նրա ներկայությունից։
6
Երկինքը հռչակում է նրա արդարությունը, և բոլոր ժողովուրդները տեսնում են նրա փառքը։
7
Թող ամաչեն բոլոր նրանք, ովքեր ծառայում են կուռքերին և պարծենում են փուչ կուռքերով. բոլոր աստվածները պիտի երկրպագեն նրան։
8
Սիոնը լսում է և ուրախանում, և Հուդայի աղջիկները ցնծում են քո դատավճիռների համար, Տե՛ր.
9
Որովհետև դու, ո՜վ Տեր, Բարձրյալ ես ամբողջ երկրի վրա, շատ բարձրացար բոլոր աստվածներից։
10
Ո՛վ դուք, որ սիրում եք Տիրոջը, ատեցե՛ք չարը. նա պահում է իր սրբերի անձերը. ամբարիշտների ձեռքից պիտի փրկի նրանց։
11
Լույս է ծագում արդարի համար, և ուրախություն՝ սրտով ուղիղների համար։
12
Ուրախացե՛ք Տիրոջով, ո՛վ արդարներ, և օրհնեցե՛ք նրա սուրբ հիշատակը։
← Chapter 96
Chapter 98 →