bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-2018
/
Psalms 90
Psalms 90
armenian-2018
1
Ո՜վ Տեր, սերնդից սերունդ ապաստան ես մեզ համար։
2
Երբ դեռ սարերը չէին ծնվել, և չէիր ստեղծել երկիրն ու աշխարհը, հավիտենությունից մինչև հավիտենություն դու ես Աստվածը։
3
Դու մարդուն փոշի ես դարձնում և ասում. «Նորից փոշի՛ դարձեք, մարդկա՛նց որդիներ»։
4
Որովհետև հազար տարին քեզ համար մեկ օրվա պես է, որ երեկ անցավ, և մի պահի պես է գիշերվա մեջ։
5
Դու նրանց հեղեղի պես քշում ես, և նրանք վերանում են. խոտի պես են, որ կանաչում է առավոտյան։
6
Առավոտյան կանաչում է ու անցնում, երեկոյան կտրվում է և չորանում։
7
Արդարև, մաշվեցինք քո բարկությունից և քո ցասումից խռովվեցինք։
8
Մեր անօրենությունները դրեցիր քո առջև, մեր ծածուկ մեղքերը՝ քո լույսի մեջ,
9
Արդարև, մեր բոլոր օրերը փչանում են քո բարկությունից, մեր տարիներն անցկացնում ենք մի հառաչանքի պես։
10
Մեր տարիների օրերը յոթանասուն տարի են, և եթե զորությամբ ութսուն տարի էլ լինեն, նրանց լավագույն ժամանակը աշխատանք է ու ցավ, որովհետև նրանք շուտ անցնում են, և մենք թռչում ենք։
11
Ո՞վ գիտի քո բարկության զորությունը և քո ցասումը՝ քեզնից վախի համեմատ։
12
Սովորեցրո՛ւ մեզ, որ այնպես հաշվենք մեր օրերը, որ սրտով իմաստուն լինենք։
13
Դարձի՛ր, Տե՛ր, մինչև ե՞րբ... Խղճա՛ քո ծառաներին։
14
Քո ողորմությամբ կշտացրո՛ւ մեզ առավոտից, որ ցնծանք և ուրախ լինենք մեր կյանքի բոլոր օրերին։
15
Ուրախացրո՛ւ մեզ այն օրերի չափով, որ տրտմեցրիր մեզ, այն տարիների չափով, որ նեղություն տեսանք։
16
Թող քո ծառաների գործը երևա, և քո փառքը՝ նրանց որդիներին։
17
Եվ մեր Աստծու վայելչությունը թող լինի մեզ վրա, և մեր ձեռքի գործերը հաստատի՛ր մեզ համար. մեր ձեռքի գործերը հաստատի՛ր։
← Chapter 89
Chapter 91 →