bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-2018
/
Psalms 78
Psalms 78
armenian-2018
1
Ակա՛նջ դիր իմ օրենքին, ո՛վ իմ ժողովուրդ. խոնարհեցրե՛ք ձեր ականջները դեպի իմ բերանի խոսքերը։
2
Ես պիտի առակով բացեմ բերանս, հին ժամանակի խրթին բաներ պիտի խոսեմ,
3
Այն, որ լսեցինք ու ճանաչեցինք, և մեր հայրերը պատմեցին մեզ։
4
Մենք դրանք չենք թաքցնում որդիներից, եկող սերնդին պատմում ենք Տիրոջ գովասանքը և նրա զորություններն ու արած հրաշքները։
5
Նա վկայություն հաստատեց Հակոբի մեջ և օրենք դրեց Իսրայելում. այն, որ պատվիրեց մեր հայրերին, որպեսզի սովորեցնեն իրենց որդիներին,
6
Որպեսզի նոր սերունդը և այն որդիները, որ պիտի ծնվեն, իմանան. վեր կենան և պատմեն իրենց որդիներին։
7
Որ նրանք իրենց հույսը դնեն Աստծու վրա և չմոռանան Աստծու գործերը և պահեն նրա պատվիրանները։
8
Եվ իրենց հայրերի նման չլինեն ապստամբ և անհնազանդ ազգ. մի ազգ, որ իր սիրտը չպատրաստեց, և իր հոգին հավատարիմ չէ Աստծուն։
9
Եփրեմի որդիները, որ զենք առած աղեղնավորներ էին, պատերազմի օրը ետ դարձան,
10
Աստծու ուխտը չպահեցին և մերժեցին, չգնացին նրա օրենքի համաձայն։
11
Եվ մոռացան նրա գործերը և նրա հրաշքները, որ ցույց էր տվել իրենց։
12
Նրանց հայրերի առաջ հրաշք արեց Եգիպտոսի երկրում՝ Տայանիսի դաշտում։
13
Նա ծովը պատռեց և անցկացրեց նրանց և պարսպի պես կանգնեցրեց ջրերը։
14
Ցերեկն ամպով առաջնորդեց նրանց և ամեն գիշեր՝ կրակի լույսով։
15
Վեմերը ճեղքեց անապատում և նրանց խմեցրեց, ինչպես հեղեղներից։
16
Առուներ հանեց վեմից և գետերի պես ջրեր ցած բերեց։
17
Բայց և այնպես դարձյալ մեղանչեցին նրա դեմ և անապատի մեջ դառնացրին Բարձրյալին։
18
Եվ Աստծուն փորձեցին իրենց սրտում՝ կերակուր խնդրելով իրենց անձերի համար։
19
Եվ խոսեցին Աստծու դեմ և ասացին. «Մի՞թե Աստված կարող է սեղան պատրաստել անապատում։
20
Ահա վեմին զարկեց, և ջրեր բխեցին, և առուներ հոսեցին. մի՞թե կարող է հաց էլ տալ. մի՞թե միս էլ կպատրաստի իր ժողովրդի համար»։
21
Դրա համար էլ Տերը լսեց և խիստ բարկացավ. կրակ բորբոքվեց Հակոբի մեջ, և բարկություն իջավ Իսրայելի վրա,
22
Որ չհավատացին Աստծուն և հույս չդրեցին նրա փրկության վրա։
23
Տերը վերևից հրաման տվեց ամպերին և բացեց երկնքի դռները,
24
Եվ անձրևի պես մանանա տեղաց նրանց վրա կերակուրի փոխարեն, և երկնքի ցորենը տվեց նրանց։
25
Մարդը հրեշտակների հաց կերավ. նա առատ կերակուր ուղարկեց նրանց համար։
26
Նա երկնքում բարձրացրեց արևելյան քամին և իր զորությամբ մոտ բերեց հարավային քամին.
27
Եվ փոշու պես միս թափեց նրանց վրա և ծովի ավազի պես՝ թևավոր թռչուններ.
28
Եվ գցեց նրանց բանակի մեջ՝ բնակարանների չորս կողմը։
29
Եվ կերան ու խիստ կշտացան, և ըստ իրենց ցանկության տվեց նրանց։
30
Իրենց ցանկությունից դեռ չէին դադարել, դեռ իրենց կերակուրը բերաններում էր,
31
Աստծու բարկությունն իջավ նրանց վրա, և սպանեց նրանց զորավորներին և գետնին զարկեց Իսրայելի երիտասարդներին։
32
Եվ այսուհանդերձ էլի մեղանչեցին և չհավատացին նրա հրաշքներին։
33
Նա էլ նրանց օրերը սպառեց ունայնության մեջ և նրանց տարիները՝ ահի ու վախի մեջ։
34
Երբ սպանում էր նրանց, խնդրում էին նրան, ետ էին դառնում և առավոտից փնտրում էին Աստծուն։
35
Եվ հիշում էին, թե Աստված իրենց վեմն է, և Բարձրյալ Աստվածն իրենց Փրկիչն է։
36
Կեղծավորություն էին անում նրան իրենց բերանով և իրենց լեզվով սուտ էին ասում նրան։
37
Եվ նրանց սիրտն ուղիղ չէր նրա առջև, և հավատարիմ չէին նրա ուխտին։
38
Բայց նա ողորմած էր. քավում էր անօրենությունը և չէր ապականում. և շատ անգամ զսպում էր իր բարկությունը և չէր բորբոքում իր ամբողջ ցասումը։
39
Հիշում էր, որ նրանք մարմին են, քամի, որ գնում է և ետ չի դառնում։
40
Քանի անգամ նրան դառնացրին անապատում և բարկացրին նրան անջուր վայրում։
41
Կրկին ու կրկին փորձեցին Աստծուն և նեղացրին Իսրայելի Սրբին։
42
Չհիշեցին նրա ձեռքն այն օրը, երբ իրենց փրկեց թշնամուց,
43
Երբ իր նշաններն արեց Եգիպտոսում և իր հրաշքները՝ Տայանիսի դաշտում։
44
Եվ արյան փոխեց նրանց գետերը և առուները, որ չկարողանան խմել։
45
Շնաճանճեր ուղարկեց նրանց վրա, որ նրանց ուտեն, և գորտեր, որ ապականեն նրանց։
46
Եվ նրանց պտուղները մատնեց թրթուրին և նրանց վաստակը՝ մորեխին։
47
Նրանց խաղողի որթերը փչացրեց կարկուտով և նրանց թզի ծառերը՝ եղյամով։
48
Նրանց անասունները մատնեց կարկուտին և նրանց հոտերը՝ կայծակի կրակին։
49
Իր բարկության բոցն ուղարկեց նրանց վրա, ցասում, զայրույթ և նեղություն՝ չարիքների հրեշտակներ ուղարկելով։
50
Ճանապարհ պատրաստեց իր բարկության համար. նրանց անձերը չպահեց մահից և նրանց կյանքը մատնեց ժանտախտի։
51
Եվ բոլոր առաջնեկ որդիներին սպանեց Եգիպտոսի մեջ. զորության առաջին պտուղները՝ Քամի բնակարաններում։
52
Ոչխարների պես հանեց իր ժողովրդին և նրանց հոտի պես տարավ անապատի մեջ։
53
Եվ ապահով առաջնորդեց նրանց, և նրանք չվախեցան, իսկ ծովը ծածկեց նրանց թշնամիներին։
54
Նրանց տարավ իր սրբության սահմանը՝ այն սարը, որը ձեռք բերեց իր աջ ձեռքը։
55
Ազգեր վռնդեց նրանց առջևից և հողեր բաժանեց նրանց իբրև ժառանգություն. և Իսրայելի ցեղերին բնակեցրեց նրանց բնակարաններում։
56
Բայց նրանք փորձեցին և դառնացրին Բարձրյալ Աստծուն և չպահեցին նրա վկայությունները։
57
Իրենց հայրերի պես ետ դարձան և նենգություն արեցին. ետ դարձան ծուռ աղեղի նման։
58
Եվ նրան բարկացրին իրենց Բարձր տեղերով և իրենց կուռքերի պատկերներով շարժեցին նրա նախանձը։
59
Աստված լսեց և բարկացավ և շատ անարգեց Իսրայելին։
60
Մերժեց Սելովի բնակարանը՝ այն խորանը, որի մեջ բնակվում էր նա մարդկանց մեջ։
61
Գերության մատնեց նրա զորությունը և իր փառքը՝ թշնամիների ձեռքը։
62
Իր ժողովրդին սրի մատնեց և խիստ բարկացավ իր ժառանգության վրա։
63
Կրակը կերավ նրա երիտասարդներին, և նրա աղջիկների համար հարսանեկան երգ չերգեցին։
64
Նրա քահանաներն ընկան սրով, և նրա որբևայրիները չկարողացան սուգ անել։
65
Բայց Տերը կարծես թե զարթնեց քնից, ինչպես զորավոր մարդն է սթափվում գինուց։
66
Զարկեց իր թշնամիների թիկունքին և հավիտենական նախատինք տվեց նրանց։
67
Հովսեփի բնակարանն անարգեց և չընտրեց Եփրեմի ցեղը,
68
Այլ ընտրեց Հուդայի ցեղը և Սիոնի սարը, որ սիրեց։
69
Իր սրբարանը շինեց բարձր տեղերի նման և այն հաստատեց հավիտյան, ինչպես երկիրը։
70
Ընտրեց իր ծառա Դավթին և նրան վերցրեց ոչխարների փարախից։
71
Ծիծ տվող ոչխարների մոտից տարավ նրան, որ կառավարի իր Հակոբ ժողովրդին և իր Իսրայելի ժառանգությունը։
72
Եվ նա արածեցնում էր նրանց սուրբ սրտով և իմաստուն ձեռքով առաջնորդում էր նրանց։
← Chapter 77
Chapter 79 →