bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-2018
/
Psalms 64
Psalms 64
armenian-2018
1
Ո՜վ Աստված, լսի՛ր իմ ձայնը իմ գանգատվելու ժամանակ, պահպանի՛ր իմ կյանքը թշնամու ահից։
2
Ծածկի՛ր ինձ չարերի բազմությունից՝ անօրենություն գործողների ամբոխից,
3
Որոնք սրում են իրենց լեզուները թրի նման և պատրաստում են իրենց նետը, այսինքն՝ դառը խոսքը,
4
Որ թաքուն գցեն անմեղի վրա. հանկարծակի գցում են ու չեն վախենում։
5
Չար բանը զորավոր են անում իրենց համար, խորհրդակցում են, որ թաքուն որոգայթներ դնեն, և ասում են. «Ո՞վ պիտի տեսնի դրանք»։
6
Նրանք անօրենություններ են խորհում և ասում. «Կատարեցինք, գտանք հնարը. տեսանք, որ մարդու ներսը և սիրտը խորն են»։
7
Բայց Աստված հանկարծ նետ պիտի գցի նրանց վրա, և նրանք պիտի խոցվեն։
8
Նրանց լեզուն պիտի ցած գցի նրանց՝ մեկը մյուսի վրա, և բոլորը, ովքեր տեսնեն նրանց, պիտի փախչեն։
9
Բոլոր մարդիկ պիտի վախենան և պատմեն Աստծու գործերի մասին և պիտի մտածեն նրա արածների մասին։
10
Արդարն ուրախ պիտի լինի Տիրոջով և իր հույսը դնի նրա վրա, և ուղիղ սրտով բոլոր մարդիկ պիտի պարծենան։
← Chapter 63
Chapter 65 →