bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-2018
/
Psalms 48
Psalms 48
armenian-2018
1
Մեծ է Տերը և խիստ օրհնյալ մեր Աստծու քաղաքում՝ իր սուրբ լեռան վրա։
2
Գեղեցիկ բարձրություն է, ամբողջ երկրի ուրախությունն է Սիոն լեռը, հյուսիսային կողմում, մեծ Թագավորի քաղաքը։
3
Աստված ճանաչված է նրա պալատների մեջ իբրև ապավեն։
4
Որովհետև ահա հավաքվեցին թագավորները. եկան ու անցան իրար հետ։
5
Նրանք տեսան և զարմացան, խուճապի մատնվեցին և շուտով փախան։
6
Դողն այնտեղ բռնեց նրանց և սաստիկ ցավը, ինչպես ծննդկանին։
7
Դու արևելյան հողմով փշրում ես Թարսիսի նավերը։
8
Ինչպես լսեցինք, այնպես էլ տեսանք Զորությունների Տիրոջ քաղաքում՝ մեր Աստծու քաղաքում. Աստված հաստատում է այն մինչև հավիտյան։ (Սելա)։
9
Ո՜վ Աստված, մենք քո ողորմության մասին ենք մտածում քո տաճարի մեջ։
10
Ինչպես քո անունը, ո՜վ Աստված, այնպես էլ քո գովությունն է մինչև երկրի ծայրերը. արդարությամբ լի է քո աջը։
11
Թող ուրախ լինի Սիոն լեռը, և Հուդայի աղջիկները ցնծան քո դատաստանների համար։
12
Գնացե՛ք Սիոնի չորս կողմով, պտտվե՛ք նրա շուրջը և հաշվեցե՛ք նրա աշտարակները։
13
Ուշադրությո՛ւն դարձրեք նրա բերդերին, քննեցե՛ք նրա պալատները՝ պատմելու համար այն սերնդին, որ գալու է,
14
Թե՝ «Այս Աստվածն է մեր Աստվածը միշտ և հավիտյան. սա մեզ կառաջնորդի մինչև մահ»։
← Chapter 47
Chapter 49 →